Կախարդական միջոց, որը կստիպի ծաղկել երջանկության (փողի) ծառին․․․ Այս հաբը կօգնի ձեզ․․․

Ցանկանում եմ կիսվել կախարդական միջոցով, որը կօգնի ձեր փողի ծառին ծաղկել։ Հենց այս պարարտացումը անփոխարինելի է տվյալ հարցում։ 

Վստահ ենք, որ ձեր փողի ծառը նույնպես կծաղկի։

Հավանաբար,  շատերիս տանը կա երջանկության ծառ, որը չի ծաղկում։ Ես ինքս էլ բազմաթիվ փորձեր եմ արել, կիրառել տարբեր միջոցներ, սակայն արդյունքը զրոյական էր։ Ոմանք նույնիսկ չգիտեն, որ այս ծաղիկը կարող է ծաղկել, քանի որ երբեք նման բան չեն տեսել։

Չեք էլ պատկերացնում, թե իրականում որքան գեղեցիկ է։ Այս պարարտացումը խորհուրդ եմ տվել մի քանի ընկերուհիներիս, և միայն լավ արդյունք ստանալուց հետո եմ դրա մասին պատմում բոլորին։

Հաբի հիման վրա պատրաստված պարարտացումով ջրել եմ ծաղիկի արմատները և ցողել ամսական 3 անգամ։ Հավանաբար, ծաղկասերներն արդեն հասկացան, թե ինչի մասին է խոքը։ Այո, ասպիրինի։ Ասպիրինն անհրաժշետ է ոչ միայն մարդկանց, այլև ծաղիկներին։ Այն խթանում է ծաղկումը։ 

Սակայն կա մի կարևոր կանոն․ չտալ անհրաժեշտ քանակից ոչ ավել, ոչ պակաս ասպիրին։

Մի հաբը փշրել և լուծել 1լ ջրի մեջ։ Դրանից հետո շաբաթական 1 անգամ ջրել արմատները և ցողել ծաղիկի տերևները։ Ամսական 3 անգամը բավական է։ Կրկնել պարարտացման պրոցեդուրան միայն 6 ամիս անց։

Այս նույն նյութը կարող եք կիրառել նաև մյուս սենյակային բույսերն առողջացնելու համար։

Понравилась статья? Поделиться с друзьями: