Բողկը ամենամատչելի մթերքն է, սակայն այնքան մեծ քանակությամբ վիտամիններ, բջջանյութեր, հանքային աղեր ու այլ օգտակար նյութեր է պարունակում, որ հնարավոր չէ պատկերացնել։ Կարող եք համադրել հաճելին օգտակարի հետ՝ բողկի օգտագործմամբ աղցան պատրաստելով։
Բողկով և ձվով աղցան
Անհրաժեշտ բաղադրիչներ․
- 1 կապ բողկ
- 4 ձու
- 1 գլուխ սոխ
- 4ճ․գ․ թթվասեր
- սամիթ և մաղադանոս
- աղ՝ ըստ ճաշակի
- սև պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ․
Բողկը կտրատել կլոր-կլոր, սոխը՝ կիսալուսնաձև, եփած ձուն՝ խորանարդաձև։
Բաղադրիչները լցնել աղցանամանի մեջ հերթականությամբ՝ բողկ, սոխ, ձու։ Համեմել աղով ու պղպեղով, թթվասեր լցնել և զարդարել մանր կտրատած կանաչիով։
Բողկով և եգիպտացորենով աղցան
Անհրաժեշտ բաղադրիչներ․
- 1 կապ բողկ
- 2 միջին չափի վարունգ
- 0,5 տուփ պահածոյացված եգիպտացորեն
- 3-4 ճ․գ․ թթվասեր
- 4-5 հազարի տերև
- սամիթ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ․
Բողկն ու վարունգը բարակ կտրատել։ Հազարի տերևները ձեռքով մի քանի մասի բաժանել։
Ավելացնել եգիպտացորենը և մանր կտրատած սամիթը։ Համեմել աղով ու ավելացնել թթվասերը։