Տատս ծանրություն չեղավ ոչ մեկիս համար իր ապրած տարիներին. Ուր գնացիր. Հնարավոր չէ առանց հուզմունքի կարդալ այս տողերը

Տատս ծանրություն չեղավ ոչ մեկիս համար իր ապրած տարիներին. Ո՞ւր գնացիր, այ տատ… Հնարավոր չէ առանց հուզմունքի կարդալ այս տողերը

Քանի դեռ ապրում են և մեր կողքին են տատիները, մենք մեզ ավելի երեխա ենք զգում: Չէ, որ տատիկ պապիկներն են կատարում ծնողների կողմից արգելված բոլոր ցանկությունները, առանց նրանց կյանքը կիսատ է, առանց նրանց հպարտությամբ արտաբերած ԹՈՌՆԻԿՍ բառից կիսատ ենք:

Տատս պատմվածքից…

…Տատս ծանրություն չեղավ ոչ մեկիս համար իր ապրած տարիներին, նաև այն ժամանակ, երբ մենք թոռներով բարձրացրինք նրան, որ տանենք իր առաջին օդային ճանապարհով։ Շատ էր թեթև, ու ինձ մի պահ թվաց, որ տատիս մոռացել են այնտեղ՝ հոգնած զսպանակներով իր մահճակալի զոլ-զոլ վերմակի տակ, և հիմա մենք տանում ենք միայն սև թավիշով պատած նրա ամենավերջին տունը, որ չոր փայտից էր։ Շատ էր թեթև տատս, իսկ ծառերից թափվում էին աշնան տերևները…

տերևները տատ չեն դառնում, տերևները երեխա են մեռնում։ Ու այդ երեխա-տերևների շրշյունի տակ մենք տանում էինք մեր տատին՝ իբրև սև թավշին ընկած աշնան մի մեծ տերև։ Տատերը գնում են, ու նրանց գնալով մենք մի քիչ զրկվում ենք հեքիաթից, մի քիչ չարանում ենք ու մեծանում ենք միանգամից։ Ո՞ւր գնացիր, այ տատ…։


Հնարավոր չէ առանց հուզմունքի կարդալ այս պատմվածքն ու այս տողերը… տատս ակամայից ամեն տողի բացարձակ նմանությամբ մտքերիս ու հիշողությանս մեջ է հայտնվում։ Դրամատիկ գրվածք, տատի կերպարի ջերմ ու հուզիչ նկարագրություն…

Понравилась статья? Поделиться с друзьями: