Ծովախեցգետնի ձողիկներով իմ ամենասիրելի աղցանը․․․ վառ, թեթև ու համեղ

Ծովախեցգետնի ձողիկներով աղցանները միշտ ստացվում են վառ ու գեղեցիկ, դե համի մասին էլ չենք ասում։ Առաջարկում ենք պատրաստել այսպիսի թեթև, բայց սննդարար, հասարակ բաղադրիչներ պահանջող աղցան։ Հավատացնում ենք, և ձեր ընտանիքի անդամները, և հյուրերը մեծ ոգևորությամբ կհամտեսեն այն։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • ծովախեցգետնի ձողիկներ՝ 500 գ
  • ձու՝ 4 հատ
  • եգիպտացորեն պահածոյացված՝ 200 գ
  • թարմ վարունգ՝ 100 գ
  • գազար եփած՝ 100 գ
  • մայոնեզ, կարող եք օգտագործել նաև տնական՝ 2 ճ․գ․
  • սամիթ՝ 5 գ
  • աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ․

Ծովախեցգետնի ձողիկները կտրատել մանր խորանարդիկների։

Վարունգները կտրել երկու մասին, գդալով հանել սերմերը, կտրատել խորանարդաձև։

Գազարը, ձուն նույն կերպ կտրատել։

Միացնել բոլոր բաղադրիչները, համեմել աղով ու պղպեղով, ավելացնել մայոնեզը։

Խառնել և մատուցել՝ զարդարելով սամիթով։

Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями: