Էրդողանն ու Ալիևը մասնակցում են Թուրքիայում օդանավակայանի բացմանը
Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Իլհամ Ալիեւը շաբաթ օրը ժամանել են Թուրքիայի հյուսիսարեւելյան Ռիզե-Արտվին օդանավակայան, որտեղ տեղի կունենա օդային նավահանգստի բացման արարողությունը, հայտնում է Anadolu-ն։
Ստամբուլից մեկնած ինքնաթիռը, որում գտնվում էր թուրք առաջնորդը, Ռիզե է ժամանել Թուրքիայի ժամանակով 13:20-ին, իսկ Ադրբեջանի ղեկավարին տեղափոխող ինքնաթիռը՝ 13:45-ին։
«Նախագահների ինքնաթիռները դիմավորել են ավանդական ջրային կամարով։ Անուհետեւ երկու նախագահներն ուղեւորվել է օդանավակայանի բացման արարողության անցկացման վայր: Արարողությունից հետո երկու երկրների նախագահները բանակցություններ կանցկացնեն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Թուրքիայի ղեկավարը հայտնել է, որ Ռիզե-Արտվին նոր օդանավակայանի կառուցման համար ծախսվել է 4,4 միլիարդ թուրքական լիրա։
Իր հերթին Ալիեւը նշել է, որ «Ադրբեջանն ու Թուրքիան ոչ միայն բարեկամ ու եղբայրական երկրներ են, այլեւ դաշնակիցներ»։