Ջրհոս
Օրն իր հետ անակնկալներ է բերում, բայց սրանք միշտ չէ, որ դրանք հաճելի են: Գործելով փորձած մեթոդներով, դժվար թե հաջողվի հասնել ցանկալի արդյունքների: Այնպես որ, պետք է դիմեք իմպրովիզացիային, իսկ որոշ դեպքերում ռիսկի գնաք: Հաճախ հաջողության եք հասնում այնտեղ, որտեղ ամենից քիչն եք սպասել: Իսկ ահա պարզ գործերը,այդպես էլ չի հաջողվում հաղթահարել: Հնարավորություն կունենաք նոր գործընկերներ գտնել, օգնականներ, ում շնորհիվ դուք կկարողանաք շուտով լուծել կարևոր խնդիրները: Որոշ Ջրհոսներ կհասկանան, թե ինչպես պետք է բարելավել հարաբերությունները ընտանիքի անդամների հետ:

Ձուկ
Պարզություն և որոշակիություն եք ուզում, բայց պետք չէ ակնկալել ոչ մեկը, ոչ էլ մյուսը: Օրը լարված է: Դուք պետք է կարևոր որոշումներ կայացնեք: Միայն ինտուիցիան կհուշի, թե ինչպես գործել։ Սա դժվար է հատկապես նրանց համար, ովքեր սովոր են ընտրել հուսալի տարբերակները և չեն ապավինում բախտին: Կարելի է դիմել ընկերներին օգնության և աջակցության համար, բայց պետք է հիշել,որ նրանց հնարավորությունները անսահմանափակ չեն: Միշտ չէ, որ պետք է կիսվել ձեր ապրումներով: Հիմա նույնիսկ մտերիմները կարող են ձեզ սխալ հասկանալ:

Խոյ
Հնարավորություն կունենաք ավարտին հասցնել բարդ և կարևոր գործը, որի վրա վերջին շրջանում շատ ուժ եք գործադրել: Չի բացառվում, որ դրա համար պետք է դիմել ինչ-որ մեկին օգնության կամ խորհրդի համար: Սա թույլ կտա ձեզ շատ էներգիա խնայել և ավելի արագ հասնել ցանկալի արդյունքի: Դուք ինքներդ էլ կարող եք շատերին աջակցել: Փորձեք չմերժել խնդրանքները: Օրը հարմար է հատկապես գործնական ուղևորությունների համար: Ճանապարհին կհաջողվի օգտակար ծանոթություններ հաստատել կամ կնքել շահավետ գործարքներ: Դուք հետաքրքրում եք ուրիշներին: Չի բացառվում ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ:

Ցուլ
Դուք պետք է զբաղվեք կարևոր և ուշադրություն պահանջող գործով: Պետք է ջանքեր գործադրեք սխալներից խուսափելու համար: Բայց ձեր ջանքերը ապարդյուն չեն լինի: Մի հետաձգեք բարդ, խճճված խնդիրները: Այսօր դուք հնարավորություն ունեք դրանք արագ լուծելու: Հնարավորություն կունենաք կարևոր ինֆորմացիա ստանալ, ոչ այնքան անձամբ ձեզ համար, որքան ձեր սիրելիների: Կարևոր է ստացված ինֆորմացիան ժամանակին փոխանցել: Այդպես դուք կարող եք օգնել սիրելի մարդուն խուսափել լուրջ սխալներից: Երեկոն հարմար է անկեղծ զրույցի, ապագայի ընդհանուր ծրագրերի քննարկման համար:

Երկվորյակ
Մի շտապեք: Օրվա սկզբին շատ հեշտությամբ կարող եք վրիպել,ինչը կարող է հոգսերի պատճառ դառնալ: Առավելագույնս նրբանկատ եղեք: Ավելի լավ է ավելորդ բաներ չխոսել, չպատմել նվաճումների և ապագայի ծրագրերի մասին: Դուք կարող եք հիմար իրավիճակում հայտնվել: Օրվա երկրորդ կեսը ավելի հաջող կլինի: Այն բազմաթիվ հետաքրքիր հնարավորություններ է խոստանում: Կարելի է նախաձեռնություն ցուցաբերել գործերում և համախոհներ գտնել:

Խեցգետին
Շատ բան կարելի է հասցնել, եթե չհետաձգեք սկսած գործը: Հիշեք, որ օրվա երկրորդ կեսը շատ ավելի բարդ և անհանգիստ կլինի ,քան առաջին կեսը: Օրը հնարավորություն կտա գտնել կարևոր հարցերի պատասխանները: Եթե դուք պատրաստ եք սովորել, փոխել ձեր հայացքները, ստանալ օգտակար տեղեկություններ, աստղերը կաջակցեն ձեզ այս բոլոր նախաձեռնություններում: Երբեմն հանգստություն պահպանելը շատ դժվար կլինի:Այսօր ձեզ ավելի հաճախ են քննադատում, քան գովում, և որոշ դիտարկումներ շատ վիրավորական են: Բայց դրանցից կարող եք օգուտ քաղել: Բացի այդ, հնարավորություն կունենաք փորձ ձեռք բերել, որը շուտով օգտակար կլինի:

Առյուծ
Ձեզ մեծապես ուղեկցում է հաջողությունը: Բայց, ցավոք, դա չի վերաբերում առավել կարևոր գործերին: Դրանք հաղթահարելը կարող է հեշտ չլինել: Ընկերները սիրով օգնում են դժվար պահերին, նրանց նույնիսկ խնդրել պետք չէ: Միավորվելով վստահելի, հուսալի դաշնակիցների հետ, դուք կարող եք հաղթել վաղեմի մրցակիցներին, վերացնել ճանապարհին առաջացող բոլոր խոչընդոտները: Հավանական են հաճելի անակնկալները, անսպասելի նվերները: Հնարավորություն կունենաք լավ ժամանակ անցկացնել, լինել ինչ-որ հետաքրքիր վայրերում: Չեն բացառվում ռոմանտիկ հետաքրքրությունները:Հնարավոր է նոր հարաբերություններ սկսեք:

Կույս
Ձեզ դժվարին առավոտ է սպասում: Կարող է թվալ, որ շրջապատը հատուկ հրահրում է ձեզ և հավասարակշռությունից հանում կամ չարաշահում է ձեր բարությունը: Դուք պետք է չկորցնեք ինքնատիրապետումը, չտրվեք սադրանքներին և խուսափեք կոնֆկլիկտներից ։ Շատ ժամանակ են խլում անիմաստ խոսակցություններն ու վեճերը: Բարեբախտաբար, արդեն մի քանի ժամ անց իրավիճակը կփոխվի: Դուք կկարողանաք կենտրոնանալ կարևոր գործերի վրա, զբաղվել նրանով, ինչը ձեզ իսկապես հետաքրքիր է: Երեկոն կուրախացնի լավ նորություններով: Դա կվերաբերի հենց այն գործին, ինչը հիմա ձեզ համար հատկապես կարևոր է։

Կշեռք
Մի փնտրեք հեշտ և ակնհայտ լուծումներ: Այսօր նույնիսկ սովորական, լավ ծանոթ գործերով զբաղվելու համար պետք է ավելի մեծ ջանքեր գործադրեք: Դժվար է ստացվում ընդհանուր լեզու գտնել շրջապատի հետ: Նրանք ձեզանից շատ բան են պահանջում: Հնարավոր են աննշան ֆինանսական կորուստներ, անհաջող մանր-մունր գնումներ: Երբեմն անտեղի ծախսերի պատճառը ձեր սեփական սխալներն են: Դուք հապճեպ որոշումներ եք ընդունում, շահույթ եք ակնկալում այնտեղ, որտեղ գրեթե անհնար է:

Կարիճ
Օրը լի է անակնկալներով: Ամեն ինչ չէ ստացվում այնպես,ինչպես դուք եք սպասում: Չի բացառվում, որ կհայտնվեք բարդ և ոչ միանշանակ իրավիճակում, կփնտրեք դժվարին հարցերի պատասխանները: Սակայն դժվար թե դուք բողոքեք: Ի վերջո, ինչ որ կատարվում է, իրոք, հետաքրքիր է։ Կարող եք զարմացնել շրջապատին ձեր տաղանդներով։ Մտերիմ մարդկանց անհրաժեշտ է ձեր օգնությունը: Նրանց օգնելու համար, պետք է հետաձգեք այլ գործերն ու ծրագրված հանդիպումները: Ցանկալի չէ գործարքներ կնքել: Դրանք հազիվ թե շահույթ բերեն:

Աղեղնավոր
Բարդ օր է: Մի շտապեք որոշումներ կայացնել, նույնիսկ եթե դրանք վերաբերում են փոքր բաներին։ Հավանական են գործերի ուշացմներ: Դրանց պատճառով երբեմն չի հաջողվում ավարտին հասցնել սկսածը գործը: Պետք է հետևողական լինեք շփումներում: Ավելի լավ է չվստահել նրանց, ում լավ չեք ճանաչում։ Օրվա սկզբին կարող եք պայմանավորվել ընկերների և հին ծանոթների հետ համատեղ գործողությունների մասին: Իսկ ահա ավելի ուշ, դա շատ ավելի դժվար կդառնա, տարաձայնություններ ունենալու հավանականությունը կաճի: Չի բացառվում, որ ձեզ կհիշեցնեն հին սխալները, ընդ որում, հենց այն պահին, երբ դուք նախընտրում եք չմտածել դրանց մասին:

Այծեղջուր
Օգտագործեք օրվա արդյունավետ սկիզբը: Այդ ժամանակ կարելի է հասնել ավելի մեծ հաջողությունների, իսկ ավելի ուշ դա շատ դժվար կլինի: Հավանական են լավ նորությունները, որոնք վերաբերում են աշխատանքին: Որոշ Այծեղջյուրներ կստանան շատ գայթակղիչ առաջարկներ, կհամաձայնեն դրանց առանց երկար մտածելու և ճիշտ կանեն: Օրվա երկրորդ կեսը շատ հարմար է հանգստի համար: Ավելի լավ է կարևոր բաներ չպլանավորել ։ Կարելի է առողջարարական կամ կանխարգելիչ միջոցառումների մասնակցել: Դրանք արդյունավետ կլինեն և ցանկալի արդյունք կտան: