Այս խառնուրդը կօգնի մեկընդմիշտ ուղիղացնել մազերը

Մարդկանց մեծամասնությունն ուզում է այն, ինչ չունի․․․

Ուղիղ մազերով աղջիկները երազում են խուճուճիկների մասին, իսկ խուճուճ մազեր ունեցողները ամեն կերպ պայքարում են, որպեսզի իրենց մազերը դառնան հարթ և ուղիղ։

Մազերի էլեկտրական հարդարիչներն ու արդուկները լայն կիրառում ունեն աղջիկների ու կանանց շրջանում, սակայն մեծ վնաս են հասցնում՝ այրելով վարսերը։ Բացի այդ, մազերը սկսում են վաղաժամ ճերմակել, թուլանում է աճը, առաջանում է մազաթափություն։

Կզարմանաք, երբ իմանաք, որ կան բնական միջոցներ, որոնք կարող են օգնել ստանալ հարթ, ուղիղ մազեր՝ հաշված րոպեների ընթացքում։

Այս միջոցը ոչ միայն կուղիղացնի մազերը, այլև կապահովի մազերի փայլն ու առոջղությունը։

Ձեզ անհրաժեշտ է․

  • կիտրոնի հյութ՝ 3ճ․գ․
  • ձիթայուղ՝ 2ճ․գ․
  • կոկոսի յուղ՝ 1 բաժակ
  • եգիպտացորենի կրախմալ՝ 3ճ․գ․

Ինչպես կիրառել․

Վերցրեք կոկոսի յուղը, ավելացրեք ձիթայուղը։

Այստեղ լցրեք կիտրոնի հյութն ու կրախմալը։

Լավ խառնեք ու քսեք մազերին։

Տոպրակից գլխարկ հագեք ու փաթաթեք գլուխը սրբիչով։

Սպասեք 2 ժամ, իսկ հետո լվացեք մազերը շամպունով։

Մի քիչ էլ կոնդիցիոներ օգտագործեք ու մանրակրկիտ լվացեք մազերը, որպեսզի դիմակի հետքեր չմնան։

Идеи на тему «Волосы» (7) | волосы, маски для волос, маска для волос

Արդեն առաջին կիրառումից հետո արդյունքը զգալի կլինի

Понравилась статья? Поделиться с друзьями: