Մարուքյանը ներկայացրեց Ադրբեջանին ուղարկված Հայաստանի 6 կետերը

Այսպես կոչված` Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ հայկական կողմը ներկայացրել է 6 կետ` ի պատասխան Ադրբեջանի առաջարկների։

Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական էթիկան պահպանել և շարունակում է պահպանել։ Ադրբեջանը, Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի այսպես կոչված, հինգ կետերը հրապարակել էր, և ՀՀ-ն հայտարարեց, որ ի պատասխան դրա վեց կետանոց արձագանք է ներկայացրել։


Այս մասին այսօր «Առաջին ալիքին» տված հարցազրույցում ասաց ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։Նա ասաց, որ լիազորված է հրապարակել վեց կետերը և ներկայացրեց դրանք
1-ին կետում նշված է` մարտի 11-ին ստացվել է Ադրբեջանի առաջարկը և պատասխանում ենք։
2-րդ կետ. Հայասատանի Հանրապետությունը երբեք չի ունեցել և չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ։ Այստեղ խոսվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և սահմանների` 1991 թվականի դեկտեմբերի ութին Ադրբեջանի հետ համատեղ ստորագրված փաստաթղթի մասին։
3-րդ կետով ասվում է, որ հայկական կողմի համար հիմնարար է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորումը, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցը։
4-րդ կետը. հայկական կողմը կարևոր է համարում Ադրբեջանի նախագահի, ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարություններում ամրագրված պարտավորությունները`ռազմագերիների վերադարձը, որը մինչ օրս չի արվել, կոմունիկացիաների բացումը։


5-րդ կետը. հայկական կողմը պատրաստ է սկսել բանակցություններ խաղաղության , հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման համար ՄԱԿ կանոնադրության և այլ միջազգային փաստաթղթերի հիման վրա։ Այստեղ է ամրագրված ազգերի ինքնորոշման և այլ կարևոր իրավունքներ։
6-րդ կետ. համապատասխան բանակցությունների կազմակերպման համար հայկական կողմը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
Մարուքյանն ասաց, որ սա այն է, ինչ հայկական կողմը ներկայացրել է ի պատասխան Ադրբեջանի առաջարկների։

Понравилась статья? Поделиться с друзьями: