Այս բաղադրատոմսով եմ միշտ պատրաստում եմ բիսկվիթը, ու այնքան համեղ է ստացվում, որ ոչ մի կրեմ կամ ջնարակ պետք չէ։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
ձու՝ 3 հատ
շաքարավազ՝ 180գ
ալյուր՝ 130գ
թթվասեր՝ 1 բաժակ
վանիլի շաքար՝ ըստ ճաշակի
փխրեցուցիչ՝ 1թ․գ․
ընկույզ, չամիչ՝ 150գ
Պատրաստման եղանակ․
Հարել ձուն, որ փրփուր ստացվի, հետո ավելացնել շաքարավազն ու հարել՝ մինչ խիտ կայուն զանգված կստացվի։
Այստեղ ավելացնել թթվասերը, վանիլինը, փխրեցուցիչը։
Ալյուրը մաղել, մաս-մաս ավելացնել խմորին, լավ խառնել։
Ցանկության դեպքում ավելացնել չամիչ և մանրացրած ընկույզ։
Տապակը ծածկել յուղաթղթով և մեջը լցնել խմորը։
Ջեռոցը տաքացնել մինչ 180 ջերմաստիճանի և թխել բիսկվիթը 40 րոպե։
Բարի ախորժակ։