Այս բաղադրատոմսով պատրաստված խաչապուրին ստացվում է շատ համեղ, ախորժելի, իսկ ամենակարևորը՝ արագ։ Միայն թե բարձրորակ պանիր օգտագործեք։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
ադիգե պանիր կամ ցանկացած այլ տեսակի՝ 400 գ
ալյուր՝ 250 գ
բարձր յուղայնությամբ թթվասեր՝ 200 գ
ձու՝ 1 հատ
աղ՝ կես թ․գ․
կարագ՝ 50 գ
ձեթ՝ 2 ճ․գ․
Պատրաստման եղանակ․
Մաղել ալյուրը, մեջտեղում լցնել սպիտակուցը, աղը, ձեթը, թթվասերը։ ԽԱռնել ու խմոր հունցել։ Պիտի ստացվի փափուկ, էլաստիկ խմոր։ Ծածկել տոպրակով և թողնել կես ժամ։
Պանիրն անցկացնել քերիչով, խառնել դեղնուցի ու կարագի հետ։
Աշխատանքային մակերեսին ալյուր լցնել, խմորը բաժանել 6 հավասար կտորների։
Յուրաքանչյուրը բարակ գրտնակել, միջուկ դնել և եզրերն ամրացնելուց հետո՝ զգույշ թեթևակի գրտնակել։
Տաքացնել չոր թավան, մեջը տապակել խաչապուրին՝ երկու կողմից, մինչ կարմրելը։
Կարագ հալեցնել։ Խաչապուրին տեղափոխել ափսեի մեջ, կարագ քսել։
Բարի ախորժակ։