ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «շատ հաշվարկող» է, բայց այս պահին«Ելք չունի Ուկրաինայի պատերազմից». Բայդեն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «շատ հաշվարկող» է, բայց այս պահին «ելք չունի» Ուկրաինայում ստեղծված իրավիճակից, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, փոխանցում է Reuters-ը։

Բայդենն ընդգծել է, որ Պուտինը սխալմամբ կարծում էր, թե Ուկրաինա ներխուժումը կկործանի ՆԱՏՕ-ն և Եվրոմիությունը։ Փոխարենը ԱՄՆ-ն ու եվրոպական շատ երկրներ հավաքվել են Ուկրաինայի կողքին։ «Պուտինը շատ հաշվարկող մարդ է, և հիմա ինձ անհանգստացնող խնդիրն այն է, որ Ռուսաստանի առաջնորդն այժմ ելք չունի, և ես փորձում եմ հասկանալ, թե մենք ինչ ենք անում այդ առնչությամբ»,- նշել է Բայդենը:

Понравилась статья? Поделиться с друзьями: