Այլևս ամեն շաբաթ չեմ գնում սափրվելու ածելի․ ահա թե ինչպես եմ հինը վերականգնում՝ ըդնամենը 2 րոպեում

Նոր որակյալ ածելին խանութներում այնքան էլ էժան գնով չի վաճառվում, այդ իսկ պատճառով ցանկալի է իմանալ հնարքի մասին, որը կօգնի երկարացնել հին հաստոցի օգտագործման ժամկետը։ Ես գտել եմ հնարք, որը կօգնի նորից սրել ածելին։ Պրոցեդուրան կզբաղեցնի ընդամենը մի քանի րոպե, սակայն լավ արդյունք կապահովի։

Կապ չունի, թե ինչ հաստոց եք օգտագործում․ այն կարող է լինել և 5, և 3 ածելիով, ու անգամ մեկանգամյա օգտագործման։

Սափրվելու հաստոցի նախկին սրությունը վերականգնելու համար անհրաժեշտ է սովորական փայլաթուղթ, որը կարող եք գտնել բոլոր խանութներում։ Լավ կլինի, եթե փայլաթուղթը փաթաթած լինի ստվարաթղթի վրա։ Ես ունեի մի կտոր փայլաթուղթ, դրա համար էլ փաթաթեցի այն օդի թարմեցուցիչի տարայի վրա։

Ահա և վերջ, սրելու սարքը պատրաստ է։
Սրելուց առաջ նոից փորձարկեցի հաստոցը․ այն գրեթե օգուտ չի տալիս, բացի այդ արդեն անվտանգ չէ։

Սրելու գործընթացը այսպիսին է․ հաստոցը քսում եք փայլաթղթին՝ դեպի վերևտանելով։ Այդ կերպ հաջողվում է սրել անհրաժեշտ հատվածը։

Անթերի սրելու համար կարևոր է կատարել այս շարժումը մոտ 100-150 անգամ։ Երբ ածելին սրվի, կնկատեք, որ եզրերն ավելի փայլուն են դարձել։

Սրելուց հետո նորից փորձարկեցի այն, ու այս անգամ արդյունքն ին գոհացրեց։

Սրել կարող եք դեռ շատ անգամներ, հենց զգաք, որ կա դրա կարիքը։

Понравилась статья? Поделиться с друзьями: