Փքուն, անուշաբույր, փափուկ բուլկիներ՝ եփովի կրեմով: Սա իսկական հրաշք է, որն անտարբեր չի թողնի ոչ մեկին: Պատրաստման եղանակը շատ պարզ է, իսկ բաղադրիչները՝ հասարակ:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- ալյուր՝ մոտ 600գ
- շաքարավազ՝ 100գ
- վանիլին
- խմորիչ՝ 10գ
- գոլ կաթ՝ 300 մլ
- կարագ՝ 50 գ
- սպիտակուց՝ 2 հատ
կրեմի համար.
- դեղնուց՝ 2 հատ
- եգիպտացորենի կարխմալ՝ 30 գ
- կաթ՝ 320 գ
- վանիլին
- շաքարավազ՝ 120գ
Բուլկիներին քսելու համար անհրաժեշտ է կաթի հետ հարած դեղնուց:
Պատրաստման եղանակ.
Խառնել դեղնուցն ու կրախմալը, շաքարավազը, կաթը, վանիլինը և դնել կրակին: Եփել շատ թույլ կրակի վրա՝ մինչ խտանալը: Չմոռանաք ընթացքում խառնել: Թողնել, որ կրեմը սառի:
Ալյուրը մաղել, միացնել մյուս չոր բաղադրիչների հետ:
Լցնել գոլ կաթը, սպիտակուցը, հալեցրած կարագը և խմոր հունցել: Այն պիտի ստացվի փափուկ, էլաստիկ, ոչ կպչուն: Ծածկել ու թողնել տաք տեղում՝ 1-2 ժամով:
Խմորը դնել ալյուրոտ սեղանին և գրտնակել:
Կրեմ քսել ամբողջ խմորին և ռուլետի պես փաթաթել:
Կտրատել:
Փայտկով սեղմել մեջտեղի մասում, տեղափոխել յուղաթղթով ծածկված տապակի մեջ և ծածկել սրբիչով: Թողնել 15 րոպե:
Քսել հարած դեղնուցն ու կաթը:
Թխել 180 ջերմաստիճանի ներքո՝ նախապես տաքացրած ջեռոցում, 30-35 րոպե:
Մի քիչ սառած բուլկիների վրա շաքարի փոշի լցնել ու վայելել:
Բարի ախորժակ: