Անկասկած, ժամանակակից բժշկությունը հրաշքներ է գործում, սակայն լինում են դեպքեր, երբ կարող եք օգնել օրգանիզմին բնական միջոցներ օգտագործելով։ Ներկայացնում ենք ժողովրդական միջոց, որը կօգնի վերականգնել ոսկորները, ազատվել ցավից և բորբոքումներից, նաև թեթևացնել միգրենի ախտանիշները։
Խատուտիկի արմատներ «Корень одуванчика»
Այս բույսը կօգնի պայքարել ստամոքսի և լյարդի հիվանդությունների, նաև սակավարյունության դեմ։ Բացի այդ խատուտիկի արմատները բուժում են հոդերը, դիաթեզը, լիմֆատիկ հանգույսների բորբոքումները։
Կոթուկի արմատ (Корень лопуха)
Այս բույսն օգտագործվում է քաղցկեղի բուժման դեմ։ Բացի այդ, կոթուկի արմատներն օգնում են բրոնխիտի, շաքարային դիաբետի և հայմորիտի բուժման դեպքում։ Նաև բուժում են հոդերը, անոթները և սիրտը։
Ինչպես օգտագործել
Արմատները առավել օգտակար են գարնանը, սակայն կարող եք հավաքել նաև աշնանը։ Արմատներն անհրաժեշտ է լավ լվանալ, չորացնել և կտրատել՝ հարմարության համար։
Վերցրեք 1ճ․գ․ չոր մանրացրած արմատ, 2 բաժակ եռման ջուր ավելացրեք։ Եռացրեք 10 րոպե, թրմեք 2 ժամ։ Քամեք և խմեք օրական 3 անգամ՝ կես բաժակ չափաբաժնով, ուտելուց 15 րոպե առաջ։
Բուժման կուրսը տևում է 3 շաբաթ, այն կարելի է կրկնել տարեկան 2 անգամ, ոչ ավելի հաճախ։
Եղեք առողջ։
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։