Յոդը մեր օրգանիզմում առավել կարևոր միկրոտարրերից մեկն է։ Յոդի հիմնական ֆունկցիան է՝ վահանաձև գեղձի թիրեոիդ հորմոնների սինթեզը։ Հենց այդ նյութերն են պատասպանատու օրգանիզմի նյութափոխական գործընթացների համար։
Յոդի պակասը հանգեցնում է հորմոնների նվազելուն, և որպես հետևանք, առաջանում է հիպոթիրեոզ։ Երկարատև դեֆիցիտը կարող է դառնալ սրտանոթային հիվանդությունների, ոսկորների, մարսողական համակարգի հետ կապված խնդիրների, ճարպակալման և նայրդային հիվանդությունների առաջացման պատճառ։
Ի դեպ, մարդկանց մեծամասնությունն ունեն յոդի պակաս, սակայն չգիտեն այդ մասին։
Ահա թե որ նշաններն են վկայում յոդի պակասի մասին․ ուշադիր եղեք այս կետերին։
Քրոնիկ հգոնածություն
Քնկոտություն, ուժերի անկում՝ առաջինն է, ինչին մարդիկ ուշադրություն են դարձնում վահանաձև գեղձի հորմոնների կոնցենտրացիայի նվազելու ժամանակ։ Տվյալ հորմոնների խնդիրն է ապահովել օրգանիզմը էներգիայով։
Թույլ իմունիտետ
Իմունային համակարգի թուլությունը նույնպես կարող է լինել յոդի պակասի հետևանք։
Այտուցվածություն
Յոդի դեֆիցիտի հետևանքով առաջացած այտուցվածությունը ակնհայտ է, քանի որ նման դեպքերում այտույցների լոկալիզացիան առավել հաճախ աչքերի տակ է, նաև կարող են տուժել ձեռքերն ու ոտքերը։
Սակավարյունություն
Նյութափոխական գործընթացների նվազելուն զուգահեռ կարող է առաջանալ սակավարյունություն։ Դրա հիմնական ախտանիշներն են՝ աղմուկ ականջներում, գլխապտույտ, թուլություն, մաշկի գունատություն։
Ավելորդ քաշ
Չվերահսկվող քաշի ավելացումը յոդի լուրջ պակասի ախտանիշներից է։ Ավելորդ քաշն այս դեպքում ոչ թե ճարպի ավելացում է, այլ նյութափոխության խանգարման հետևանքով առաջացած այտուցվածություն։
Յոդի պակասի հետևանքով կարող է վատանալ սրտի աշխատանքը, նաև մարդուն ուղեկցում է վատ տրամադրությունն ու դեպրեսիան։
Ախտանիշներից որևէ մեկը ձեզ մոտ նկատելու դեպքում դիմեք մասնագետի։