Մի հնարք, որ փրկում է սպորտային կոշիկներս․․․ Այսպես դրանք մաքրվում են, բայց չեն վնասվում

Շատ մարդկանց համար կոշիկների՝ լվացքի մեքենայով լվանալը, անհաջող պրակտիկա է։ Ես ինքս էլ խուսափում էի նման բան անել, ու դրա համար ունեի պատճառ։ Գիտեմ դեպքեր, երբ տակացուն մի քանի լվանալուց հետո պոկվել է։

Պարզվում է՝ գոյություն ունի մեղմ հնարք, որը թույլ չի տալիս կոշիկներին վնասվել։

Սկզբում անհրաժեշտ է նախապատրաստել կոշիկը։ Լվացեք փոշին տակացուից և մակերեսից, հանեք միջուկները։ Այնուհետև հանեք կապիչները վերևի երկու անցքերից։

Կոշիկները դրեք թմբուկի մեջ՝ կրունկի վրա։ Պահելով կապիչները՝ դռնակը փակեք այնպես, որ կապիչների ծայրերը մնան թմբուկից դուրս։ Դա թույլ կտա ֆիքսել կոշիկները միևնույն դիրքում՝ ամբողջ պրոցեսի ընթացքում։

Միացրեք ամենաարագ ռեժիմը՝ լրացնելով այն պարզաջրելու ռեժիմով։ Պարտադիր օգտագործեք կոնդիցիոներ․ այն ոչ միայն կթարմացնի իրը, այլև կփափկացնի։

Դրանից հետո կոշիկները չորացրեք դրսում կամ լավ օդափոխվող տարածքում։

Ուղղահայաց լվացքի առավելությունը կայանում է նրանում, որ կոշիկները գտնվում են նույն դիրքում, չեն թռնում ամբողջ թմբուկի մեջ։ Բացի այդ, այս մեթոդը թույլ կտա զերծ մնալ մետաղի և կոշիկների խփվելուց առաջացած աղմուկից։

Իսկ ահա եթե կոշիկներն առանց կապիչի են, կարող եք կապել բարակ պարանով

Понравилась статья? Поделиться с друзьями: