Հանրապետական և ՀՅԴ-ական երիտասարդները երեկ Գյումրիում տարեց մարդկա՞նց են ծեծել. տեսանյութ է տարածվում

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել երեկ, Գյումրիում: Նշվում է, որ քաղաքացիներին ծեծողները հանրապետական և դաշնակցական երիտասարդներն են:

Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն:

Հիշեցնենք, որ երեկ ընդդիմադիր ուժերը ավտոերթով գնացել էին Գյումրի՝ այնտեղ հանրահավաք իրականացնելու: Հոռոմի խաչմերուկ կոչվող հատվածում, սակայն, միջադեպ էր արձանագրվել. Շիրակի մարզից գերեվարվածների հարազատները և տեղի բնակիչները արգելել էին նրանց շարժվել առաջ՝ պառկելով մեքենաների դիմացը: Երբ ընդդիմադիրները փորձել էին ճեղքել արգելափակումը, քաղաքացիների և նրանց միջև բախում էր սկսվել: Տեղում ծառայություն էին իրականացրել մեծ թվով ոստիկանական ուժերը, որոնց ջանքերով էլ բախման է՛լ ավելի սրումը կանխվել էր, և դրանից հետո նոր ընդդիմադիրները կարողացել էին առաջ շարժվել:

Գյումրու թատերական հրապարակում ընդդիմադիրների իրականացրած հանրահավաքին մասնակցել էր 1150 մարդ, որոնց մի մասը Երևանից գնացածներն էին եղել: Ի դեպ, հանրահավաքը անցել էր հրապարակի հարակից տարածքներում ընդդիմադիրների գործողություններից դժգոհ քաղաքացիների կշտամբանքների ֆոնին:

Понравилась статья? Поделиться с друзьями: