Ձեզ ենք ներկայացնում երկու միջոցի պատրաստման եղանակ, որոնց շնորհիվ կարող եք անթերի մաքրել ողջ սպասքեղենն ու խոհանոցը, ինչպես նաև սանհանգույցը։ Առանց մեծ ջանքեր գործադրելու ու շատ ժամանակ ծախսելու։
Առաջին տարբերակը պատրաստվում է կիտրոնի հյութի օգտագործմամբ։ Վերցնել 1 կիտրոնի հյութ, լուծել 500մլ ջրի մեջ։ Դնել կրակին, մեջն ուղարկել կաթսան կամ կափարիչը, որը լվանալու կարիք ունի, հասցնել եռման աստիճանի։ Եռացնել 5-10 րոպե։ Այս կերպ ցանկացած սպասքեղեն կդառնա նորի պես։
Երկրորդ տարբերակը կօգնի մաքրել ոչ միայն սպասքեղենը, այլև կեղտոտ մակերեսները։
Վերցնել 200մլ եռման ջուր, մեջը ավելացնել 2ճ․գ․ սոդա և քերած ցանկացած օճառ՝ նույնպես 2ճ․գ․, լվացքի փոշի՝ 2ճ․գ․։ Խառնել և քսել միջոցը սպասքեղենին կամ մակերեսին, որը լվանալու եք։ Թողնել 5 րոպե և մաքրել սպունգով։
Ամեն ինչ հեշտ ու պարզ է, առանց ագրեսիվ քիմիայի օգտագործման։ Ի դեպ, այս միջոցները կարող եք օգտագործել նաև սանհանգույցը մաքրելու համար։