Ցանկացած կնոջ դուր է գալիս, երբ խոհանոցը փայլում է մաքրությունից։ Սակայն շատ դժվար է անթերի տեսք պահպանելը, քանի որ ամեն անգամ սնունդ պատրաստելիս, հատկապես մթերքը տապակելու դեպքում, ամենուր թռնում են յուղի և ձեթի կաթիլներ, իսկ արտադրվող գոլորշին մնում է պատերին և կահույքի մակերեսին։
Ժամանակի հետ աննկատ շերտը բարակ չի մնում, բացի այդ դրա վրա նստում է փոշի ու կեղտ, ու հետևաբար հարց է առաջանում․ ինչպե՞ս լավ լվանալ կահույքը՝ առանց դրա մակերեսը վնասելու։
Կահույքի վրա՝ յուղի շերտի առաջացման պրոֆիլակտիկա
Խոհանոցում ամենադժվար մաքրվող հատվածներն են․
- կահույք
- ջեռոց
- միկրոալիքային վառարան
- սառնարանի և գազօջախի կողքի հատվածներ
- սալիկներ։
Հաճախ անգամ թարմ լաքայից ազատվելը հեշտ չէ։ Այնպես որ սովորություն դարձրեք երկու օրը մեկ մաքրել բոլոր մակերեսները խոնավ կտորով։
Եթե մակերեսները շատ են կեղտոտված, կարող եք փորձել հասարակ միջոցներ, որոնք կվերացնեն նստվածքն ու լաքաները, կխնայեն ձեր ձեռքերը՝ ագրեսիվ քիմիայի ազդեցությունից։
Ուշադիր եղեք․ կահույքը մաքրելիս մի օգտագործեք մետաղական սպունգ։
Հնարք 1
Խմորի փխրեցուցիչը թրջեք ջրով։
Ստացված մածուկը քսեք յուղոտ հատվածներում։ Սպասեք կես ժամ, ինչից հետո լվացեք մաքուր ջրով։
Հնարք 2
1 բաժակ ջրին ավելացրեք քացախ՝ ցանկալի է խնձորի։
Ստացված խառնուրդի մեջ թրջեք փափուկ կտոր և զգուշությամբ մաքրեք կեղտոտ հատվածները։
Այսպիսի մաքրման արդյունքում յուղը կմաքրվի, իսկ կահույքի դռնակները կփայլեն։