Շիրակցիներին «թուրքի եթիմ» են անվանում, իրենք էլ մերժում են իրենց, կանգնում ասում են՝ ՔՊ-ի կազմակերպածն է. Ալեքսանյան

«Իրենք շիրակցիքին «թուրքի եթիմ» են անվանում, շիրակցին մեղմ, շատ մեղմ ասած՝ մերժում է իրենց, կանգում ասում են՝ ՔՊ-ի կազմակերպածն է:


Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն՝ անդրադառնալով այսօր Հոռոմի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպին, երբ ընդդիմադիրների մուտքը Շիրակի մարզից գերեվարվածների հարազատները սահմանափակել էին:

«Հո դուք անմեղսունակ չե՞ք: Դուք երևի իրոք հավատում եք, որ մարդիկ ինքնասիրություն, արժանապատվություն չունեն:

Հավատում եք, որ պիտի ձեր կեղտոտ ոտքերը վրաները մաքրեք ու իրենք էլ ձեր առաջ խոնարհվեն:

Էդ դուք եք իրենց առաջ խոնարված ապրելու ձեր ամբողջ հետագա կյանքը: Խոնարհվելու եք նրա առաջ, ում «ժեխ» ու «թուրքի եթիմ» եք ասել: Ձեր մեջքը չի ուղղվելու»:

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր ընդդիմադիր ուժերը ավտոերթով մեկնել էին Գյումրի: Սակայն վերջիններիս մուտքը Հոռոմի խաչմերուկում քաղաքացիները և Շիրակի մարզից գերեվարվածների հարազատները սահմանափակել էին:

Понравилась статья? Поделиться с друзьями: