«Դրոշը վառիք, չթողիք, երեխեքին բերեն»․գերու հայրը՝ Գեղամ Մանուկյանին

Գերու ծնողն էլ բորբոքված վրա բերեց․«Ուզում եմ իմանալ, ինչի դրոշը վառիք, չթողիք, երեխեքին բերեն»։
Գեղամ Մանուկյանը որոշեց զրուցել ծնողի հետ «դրոշ վառելու» թեմայով։
«Ես նոյեմբերին նստեցի հացադուլի, քո նման շատ ծնողներ գալիս, ասում էին՝ դու հացադուլի ես նստում, չես թողնում, որ Նիկոլը գերիներին վերադարձնի։ Հազար անգամ ձեններս կտրել ենք։ Ամիսներով ասում էիք՝ ցույց մի ըրեք, Նաիրի Սարգսյանը խոստացել է…Նաիրի Սարգսյանը հիմա ձեր հետ հանդիպու՞մ է, հիմա ինքը Դուբայներում է։ Ընտրություններին էլ ասեց՝ մի երկու ամիս կսպասեն։ Մենք 30 տարի դրոշ ենք վառել, գերի ընկնող եղե՞լ է»,- նշեց Գեղամ Մանուկյանը։
Գեղամ Մանուկյանը հարցրեց՝ «ո՞վ է ասում, որ դրոշը վառել են դրա համար գերիներին չեն բերել»։ Գերու ծնողն էլ նշեց, թե «հմի` ով ըսել, չի ըսել»։
Գերու ծնողի խոսքով՝ եթե ընդդիմադիրները հիմա երկու գերու կարողանան վերադարձնել, իրենք բոլորով կգնան, ընդդիմության կողքին կկանգնեն։
© Armenuhi Mkhoyan
Բախումներ տեղի ունեցան ընդդիմադիրների և ճանապարհ փակողների միջև։ Բողոքի ակցիայի մասնակիցները փորձեցին շթղա կազմելով թույլ չտալ ընդդիմադիրներին առաջ գնալ։ Տեսնելով, որ չեն հաջողում, սկսեցին տեղաշարժել «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարության համար տեղադրված սալաքարերը, ճանապարհային նշաններն ու դրանցով փակել ավտոերթի ճանապարհը։
«Դիմադրություն» շարժման ավտոերթի մի քանի մասնակիցների հաջողվեց մեքենաներով ճեղքել շղթան, բայց, ընդհանուր առմամբ, ճանապարհը շարունակում է փակ մնալ։
Հիշեցնենք, որ Գյումրիի Թատերական հրապարակում ժամը 13։00-ին նախատեսված է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Դիմադրություն» շարժումն այսօր ավտոերթ կունենա դեպի Գյումրի։
Հիշեցնենք, որ Հայաստանում գործում են գերիների և անհետ կորածների հարցերով զբաղվող երեք հանձնաժողովներ: Միջգերատեսչական հանձնաժողովներից մեկը ստեղծվել է 2018 թվականի նոյեմբերի 19-ին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ: Եվս մեկ միջգերատեսչական հանձնաժողով ձևավորվել է վարչապետի՝ 2020 թվականի դեկտեմբերի 9-ի որոշմամբ:
Գերեվարված, անհետ կորած զինծառայողների և այլ անձանց հարցերով զբաղվող ևս մեկ հանձնաժողով 2020թ. նոյեմբերի 9-ին ստեղծվել է պաշտպանության նախարարի որոշմամբ: Հավելենք, որ գերիների հարազատները բազմիցս բողոքի ակցիաներ են անցկացրել կառավարության առջև՝ դժգոհելով, որ իշխանությունները բավարար քայլեր չեն անում իրենց զավակներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։

Понравилась статья? Поделиться с друзьями: