Անհավանական համեղ, փափուկ, բերանում հալվող թխվածք՝ նվազագույն բաղադրիչներից: Ի դեպ, պատրաստման գործընթացը շատ պարզ է. այն կստացվի բոլորի մոտ:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- 6 ձու
- մի պտղունձ աղ
- 1թ.գ. վանիլի շաքար
- 200գ ալյուր
- 150գ շաքարավազ
- 1 թ.գ. փխրեուցիչ
- 250գ խտացրած կաթ
- 250գ կարագ
Պատրաստման եղանակ.
- Հարել 6 ձուն՝ ավելացնելով աղը, վանիլի շաքարը, շաքարավազը, հարել հարիչով: Զանգվածը պիտի լավ բարձրանա: Ավելացնել ալյուրը, փխրեցուցիչը: Չմոռանաք ալյուրը նախապես մաղել:
- Խմորը լցնել յուղաթղթով ծածկված տապակի մեջ, հավասարաչափ բաշխել գդալով:
- Թխել 25-30 րոպե՝ 180 ջերմաստիճանի ներքո, նախապես տաքացրած ջեռոցում:
- Այժմ բաժակով կլորակներ կտրել բիսկվիթից, իսկ ավելցուկները քերիչի օգնությամբ փշրել:
- Պատրաստել կրեմը. հարել կարագը, հետո աստիճանաբար ավելացնել խտացրած կաթը՝ չդադարելով հարելը: Պիտի բավականին խիտ կրեմ ստացվի:
- Այժմ վերջնական տեսքի բերել թխվածքը. բիսկվիթի մի կլորակին կրեմ քսել, դնել հաջորդը, ամբողջությամբ պատել կրեմով և թաթախել փշուրի մեջ:
- 1 ժամով ուղարկել սառնարանը և մատուցել:
Բարի ախորժակ: