Այս պանիրը հիանալի է ստացվում, եթե պատրաստում եք տնական կաթից և բարձրորակ, յուղոտ թթվասերից։ Ի դեպ, այս պանրից կարող եք նաև քաղցր խորտիկ պատրաստել։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
- բարձր յուղայնությամբ թթվասեր՝ 200 գ
- ձու՝ 3 հատ
- աղ՝ 1թ․գ․
- համեմունքներ, կանաչի
Պատրաստման եղանակ․
- Կաթը եռացնել։ Թթվասերը խառնել ձվի, աղի հետ, խառնել՝ մինչ համասեռ զանգված կստացվի։ Ցանկության դեպքում ավելացրեք որևէ համեմունքներ և մանրացրած կանաչի։ Լավ խառնեք։
- Եռացող կաթի մեջ զգուշորեն լցնել թթվասերը, ընթացքում խառնել, իսկ եռման աստիճանի հասցնելուց հետո եփել 5 րոպե, թույլ կրակի վրա։ Սկզբում մանր փաթիլներ կառաջանան, սակայն եփվելու ընթացքում կխոշորանան։ Մի մոռացեք անդադար խառնելու մասին, որպեսզի զանգվածը չկպչի կաթսային։
- Մառլյան մի քանի շերտով ծալել, մեջը լցնել կաթնային զանգվածը, թողնել, որ ավելորդ հեղուկը քամվի։ Մառլյան ամուր կապել, որպեսզի պանրի ձև ստանա։ Թողնել, որ սառի։
- Արդեն սառած պանիրը տեղադրել կաթսայի մեջ, որևէ ծանր առարկա դնել և ուղարկել սառնարանը։
- Առավոտյան պանիրը պատրաստ է, սակայն որքան երկար մնա, այդքան ավելի համեղ կլինի։
Բարի ախորժակ։