Թատերական ինստիտուտին կից փողոցը կկոչվի Խորեն Աբրահամյանի անունով

Երևանի ավագանին միաձայն ընդունեց Երևանի Մայիսյան փողոցը ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի փողոց անվանակոչելու մասին նախագիծը:

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանն ընդգծել է, որ Խորեն Աբրահամյանի անունով մինչ օրս փողոց չկա:

«Ընտրել ենք այդ փողոցը, որովհետև դա կրկնվող անունով փողոց է և կից է թատերական ինստիտուտին»,-ասել է նա:

Որոշումը ավագանին ընդունել է ծափահարություններով:

Понравилась статья? Поделиться с друзьями: