Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ամուսնական մատանին սովորական զարդ չէ: Այն չունի ոչ սկզիբ, ոչ վերջ, պահում է իր տիրոջ մասին ողջ էներգետիկ ինֆորմացիան:
Ծնողները չպիտի փոխանցեն երեխաներին իրենց ամուսնական մատանիները: Ու սա վերաբերվում է հատկապես այն դեպքերին, երբ ամուսնությունն անհաջող է եղել, իսկ մատանիները պահվել են ուղղակի որպես ոսկու կտոր:
Եթե նույնիսկ ծնողներն ունեցել են հաջող ամուսնություն, միևնույնն է, երեխաները չպիտի փորձեն նրանց մատանիները, ու առավել ևս, միշտ կրեն: Համարվում է, որ անվերջ սիրո խորհրդանիշը չարժե առանց երևելի պատճառի հանել մատից երկար ժամանակով կամ ուղղակի չկրել:
Նշանդրեքի մատանին ևս չի կարող լինել ամուսնական: Եթե բյուջեն թույլ չի տալիս երկու մատանի գնել, ավելի լավ է նշանդրեքին ընտրել արծաթե մատանի, իսկ հարսանիքին փոխանակվել ոսկե մատանիներով:
Ինչպես ընտրել ամուսնական մատանի.
ընտրեք հարթ մատանիներ՝ հանգիստ ընտանեկան կյանք խարհրդանշող;
ամուսնական մատանիները դասվում են զույգ զարդերի շարքին, այդ պատճառով էլ ցանկալի է, որ դրանք պատրաստված լինեն միևնույն նյութից և նույն ոճով:
հրաժարվեք ձեր նախկին հարաբերություններից մնացած մատանիներից;
մի հալացրեք հին զարդերը՝ ամուսնական մատանի պատրաստելու համար: Անպայման գնեք նորը;
ընտրություն կատարեք ըստ ձեր ճաշակի, այլ ոչ թե հիմնվելով նորաձևության ճիչերի վրա: Հիշեք այն մասին, որ երկար տարիների համար եք գնում;
մատանիներն ընտրում են միասին, սակայն վճարում է փեսան:
Մատանիներ գնելու գնացեք լավ տրամադրությամբ՝ բարի ու լուսավոր մտքերով: