Աստղագուշակ ապրիլի 16-ի համար

Ջրհոս
Սովորականից ավելի հաճախ են առաջանում կոնֆլիկտները: Դուք վիճում եք նույնիսկ նրանց հետ, ում հետ նախկինում հեշտ եք լեզու գտել: Ձեր մոտեցումը գործերի նկատմամբ տարակուսանք է առաջացնում գործընկերների և ղեկավարության մոտ:Դուք անլուրջ տպավորություն եք թողնում,չնայած,որ շատ լուրջ եք տրամադրված: Չեք ցանկանում ժամանակ վատնել վեճերի ու բացատրությունների վրա, բայց դժվար թե հաջողվի խուսափել դրանցից ։ Այնպես որ, զինվեք համբերությամբ և պատրաստ եղեք պաշտպանել ձեր տեսակետը: Օրվա վերջին բոլորը կընդունեն ձեր իրավացիությունը։ Հնարավորություն կունենանք հանդիպել վաղեմի ընկերների հետ, ժամանակ անցկացնել այն մարդկանց հետ, ում հետ վերջին շրջանում շատ չեք շփվել:

Ձուկ
Օրը լավ է դասավորվում: Նոր հեռանկարներ և հնարավորություն են ի հայտ գալիս նկատելի հաջողությունների հասնելու համար ։ Բայց ամեն ինչ չէ,որ ձեր սրտով է: Դուք ավելիին եք ձգտում: Վատ տրամադրության պատճառով, դուք ռիսկի եք դիմում բաց թողնել հետաքրքիր հնարավորություններ կամ կորցնել ինչ-որ թանկ բան: Զգոն եղեք նրանց հետ, ովքեր փորձում են գրավել ձեր համակրանքը քծնանքի միջոցով և շռայլ խոստումներ են տալիս: Այսօր դուք հետաքրքրում եք տարբեր մարդկանց, այդ թվում նաև նրանց, ովքեր առաջնորդվում են ոչ այնքան լավ գաղափարներով

Խոյ
Փորձեք առավելագույնս արդյունավետ օգտագործել օրվա առաջին կեսը: Հենց այդ ժամանակ հնարավորություն կունենաք զգալի հաջողությունների հասնել: Գնալով ավելի դժվար է դառնում գնահատել ստեղծված իրավիճակը: Հնարավոր է ի հայտ գան խոչընդոտներ:Բացի այդ ձեզ ոչ միշտ է հաջողվում պարզել, թե ում արժե վստահել, իսկ ում՝ ոչ։ Ցավոք,ներքին ձայնը կարող է հուսախափ անել, սխալները կարող են թանկ արժենալ: Ցանկալի չէ լուծել ֆինանսական հարցերը, զբաղվել ուրիշի փողային հարցերով: Հիմա դուք սովորականից շատ եք հակված թեթևամիտ արարքների:Դրանք կարող են վատ հետևանք ունենալ:

Ցուլ
Շատ բարենպաստ օր է: Դուք վստահում եք սեփական ուժերին: Այսօր կարելի է շատ բաների հասնել։ Չեն բացառվում հաճելի անակնկալներն ու նվերները: Ոչ պակաս կարևոր է նաև այն, որ շատ լավ գաղափարներ ունեք: Մի փոքր ժամանակ է անհրաժեշտ դրանցից մի քանիսը կյանքի կոչելու համար: Դուք գոհ կլինեք արդյունքից: Հավանական են հաջող գործնական բանակցություններ: Որոշ Ցուլեր գայթակղիչ և երկարաժամկետ համագործակցության առաջարկներ կստանան: Մի կորցրեք ձեզ,եթե խոշոր կամ բարդ նախագծերի առաջարկներ ստանաք: Սկզբում կարող է դժվար լինել, բայց արագ հաջողությունների կհասնեք:

Երկվորյակ
Շատ դժվար է կենտրոնանալ գործերի վրա: Ցանկանում եք լավ ժամանակ անց կացնել, բայց դրա փոխարեն ստիպված եք միապաղաղ ու հոգնեցնող գործով զբաղվել: Չի հաջողվի խնդիրներին ստեղծագործաբար մոտենալ,կարելի է ասել,որ դրա կարիքը չկա էլ: Արդյունքում, դուք կարող եք օրվա մեծ մասը ծախսել՝կրկնելով նույն գործողությունը: Բայց հաճելի պահեր կունենանք: Օրինակ, ձեզ հաստատ կուրախացնի սիրելիի հետ հանդիպումները: Հին ընկերները կկիսվեն լավ նորություններով ու պլաններով, որոնք, անշուշտ, կհետաքրքրեն ձեզ: Օրը հարմար է մեծ ուղևորություններ ծրագրելու համար:

Խեցգետին
Հնարավորություն կունենաք օգնականներ և ազդեցիկ դաշնակիցներ գտնել: Սակայն չպետք է հույս ունենալ,որ նրանաք անշահախնդիր կլինեն: Մտածեք, թե ինչպես պետք է շնորհակալություն հայտնեք նրանց, ովքեր այսօր կօգնեն ձեզ կամ դժվարին որորշումներ կկայացնեն ձեր փոխարեն: Օրը բարենպաստ է նրանց համար, ովքեր ցանկանում են կարիերայում հաջողություններ գրնցել և պատրաստ են ջանքեր թափել դրա համար: Նման Խեցգետինները կարող են ցույց տալ իրնեց ընդունակությունները: Կարող եք քննարկել ձեր գաղափարները գործընկերների և մտերիմ մարդկանց հետ: Ձեզ ժամանակին ցույց կտան ձեր սխալները, խորհուրդ կտան,թե ինչպես գործել:

Առյուծ
Օրվա առաջին կեսին ավելի լավ է կարևոր բաներ չպլանավորել: Դա կարող է ձեզ համար իսկական փորձություն դառնալ: Շատ բան այնպես չի ընթանում, ինչպես դուք եք ակնկալում: Չեն բացառվում դժվարություններ, լուրջ կոնֆլիկտներ մտերիմների ու դաշնակիցների հետ: Սակայն պետք չէ վհատվել: Մի քանի ժամ անց իրավիճակը կփոխվի դեպի լավը: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է մտերիմների հետ շփման ,ինչպես նաև ընտանեկան գործեր քննարկելու համար: Կապերը,որոնք թանկ են ձեզ համար, ավելի ամուր կդառնան, տարաձայնությունները կմնան անցյալում:

Կույս
Ամեն ինչ այդքան էլ վատ չի լինի, եթե շտապեք: Հիշեք, որ օրվա առաջին կեսին ավելի լավ է խուսափել վճռական գործողություններից ։ Այն հարմար է ինֆորմացիա հավաքելու և վերլուծելու, եզրակացություններ անելու և պլաններ կազմելու համար: Կարող եք խորհրդակցել այն մարդկանց հետ,ում վստահում եք: Ավելի ուշ հնարավոր կլինի աստիճանաբար սկսել իրականացնել ձեր ծրագիրը: Դա պետք է անել առանց շտապելու: Ամենայն հավանականությամբ հնարավորություն կունենաք նոր բաներ սովորելու: Առայժմ անհասկանալի է, թե որտեղ դրանք պետք կգան,բայց նոր գիտելիքները շուտով, անշուշտ, օգտակար կլինեն:

Կշեռք
Հույսը դրեք ոչ թե բարենպաստ հանգամանքների այլ ինքներդ ձեր վրա: Այդպես հնարավորություն կունենաք հաջողության հասնել,գտնել բարդ խնդիրների լուծումները: Նույնիսկ ամենտհաճ հարցերը ավելի լավ է չհետաձգել։ Զբաղվեք դրանցով հենց առավոտվանից և արդեն մի քանի ժամից կազատվեք այդ բեռից ։ Իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները: Շատ հաճելի է զրուցել նրանց հետ: Որոշ Կշեռքներ կվերականգնեն հարաբերությունները նրանց հետ, ում հետ դադարել էին շփվել: Հիմա ոչինչ չի խանգարում փոխըմբռնման հասնել, ընդհանուր նպատակներ դնել և զբաղվել հետաքրքիր բաներով:

Կարիճ
Օրը դժվարություններ կբերի, սակայն հնարավորություն կունենաք օգուտ քաղել դրանից: Փորձեք չգերագնահատել ձեր ուժերը: Եթե ձեզ օգնություն է անհրաժեշտ,խնդրեք,առանց վախենալու,որ կմերժեն ձեզ:Հնարավորություն կունենաք առաջ գնալ: Հնարավոր է իրականացնեք այն վաղեմի նախագիծը կամ լուծել այն խնդիրը, որի վրա վերջին ժամանակներս շատերն աշխատել են։ Մի շտապեք պատմել ձեր հաղթանակների մասին:Որքան ավելի քիչ մարդիկ իմանան դրանց մասին, այնքան լավ ։ Պետք չէ նաև ցույց տալ ձեր բարեկեցությունը, քննարկել թանկարժեք գնումները, որոնք պատրաստվում եք անել առաջիկայում:

Աղեղնավոր
Օրվա սկզբին նհրաժեշտ է զգույշ լինել։ Այս պահին ավելի լավ է խոստումներ չտալ, չխոսել ավելորդ բաներ: Պետք է զգոն լինել այն մարդկանց հետ,ում լավ չեք չանաչում: Նրանք փորձեն ձեզ օգտագործել իրենց շահերի համար: Կարող են իրենց մասին հիշեցնել այն մարդիկ, ովքեր արդեն մի քանի անգամ խնդիրներ են ստեղծել ձեր համար։ Փորձեք նվազեցնել շփումը նման մարդկանց հետ: Հետագայում դրական միտումների ազդեցությունը կուժեղանան, իրավիճակը կփոխվի դեպի լավը: Կգա բարենպաստ ժամանակ: Օգտակար կլինի կիսվել ձեր գաղափարներով համախոհների հետ: Դուք աջակցություն կստանաք:

Այծեղջուր
Դժվար է կենտրոնանալ գործերի վրա: Դուք սկսում եք մեկը, ապա մեկ ուրիշը, բայց հաճախ կիսատ եք թողնում սկսածը: Չնայած շատ եք փորձում,բայց կարգ ու կանոն հաստատել գործերում չի հաջողվում: Չեն բացառվում ֆինանսական խնդիրները: Ցանկալի չէ քննարկել հարցեր, որոնք առնչվում են գումարի հետ: Այդ թեմայի շուրջ խոսակցությունները տանում են կոնֆլիկտների: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ և հաճելի կանցնի: Հնարավորություն կունենաք զբաղվել նրանով, ինչը ձեզ հետաքրքիր է, կենտրոնանալ հեռանկարային գործերի վրա։

Понравилась статья? Поделиться с друзьями: