Բոլորը կխնդրեն այս բաղադրատոմսը ձեզամից․․․

Առաջարկում ենք պատրաստել անչափ համեղ, պարզ, արագ ու սննդարար աղցան։ Քիչ ժամանակ ու հաշված բաղադրիչներ են պահանջվում, սակայն կարող եք մատուցել նաև տոնական սեղանին։


Անհրաժեշտ բաղադրիչներ․

ձու՝ 2 հատ
հավի կրծքամիս եփած՝ 1 հատ
աղ, պղպեղ, քրքում ու այլ համեմունքներ՝ ըստ ճաշակի
թարմ վարունգ՝ 1 հատ
քաղցր պղպեղ՝ 1 հատ
թթվասեր՝ 2ճ․գ․
մանանեխ՝ 1թ․գ․
Պատրաստման եղանակ․

Ձուն հարել՝ ավելացնելով աղ, ձվածեղ պատրաստել։

Միսը կտրատել մանր խորանարդիկների։

Վարունգը ձողիկների կտրատել, պղպեղը՝ խորանարդիկների։

Ձվածեղը կտրատել երկարավուն ձողիկների։

Միացնել բոլոր բաղադրիչները, ավելացնել թթվասերը, մանանեխը և ցանկացած համեմունքներ։

Ցանկության դեպքում կարող եք նաև կանաչ սոխ և կանաչի ավելացնել, շատ ավելի համեղ ու թարմ կստացվի։

Понравилась статья? Поделиться с друзьями: