«Կինդեր» շոկոլադի ներմուծումը Հայաստան կարգելվի

Ժամանակավորապես կարգելվի «Կինդեր» ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանքի ներմուծումը Հայաստան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

Եվրոպական մի շարք երկրներում արձանագրվել են շոկոլադի, մասնավորապես «Կինդեր» շոկոլադե ձվերի օգտագործման հետևանքով սալմոնելայով վարակվելու տասնյակ դեպքեր։

Տեսչական մարմինն ուսումնասիրել է այս տեղեկությունը և վերահսկողական միջոցառումներ սկսել «Կինդեր» ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանքի նկատմամբ։

Ըստ հաղորդագրության` նշված ապրանքանիշը ներկրող երկու կազմակերպություններում՝ «Սլավ Գրուպ» ՓԲԸ-ում (ներկրում է Ռուսաստանից) և «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ում (ներկրում է Գերմանիայից) իրականացվում է պետական վերահսկողություն՝ ստուգում, որի շրջանակներում ընկերություններում առկա խմբաքանակներից կկատարվի նմուշառում և կներկայացվի լաբորատոր փորձաքննության:

Տրվել է նաև Գերմանիայից ներկրվող «Կինդեր» ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանքի ներմուծման ժամանակավոր արգելանքի հրաման:

Լաբորատոր փորձարկումների արդյունքները կհրապարակվեն։

Դիտեք նաև՝

Понравилась статья? Поделиться с друзьями: