Շատերն են մակարոնը սխալ եփում, ինչի պատճառով դրանք կպչում են իրար, քանդվում:
Այսօր կկիսվենք փոքր խորամանկություններով, որոնց շնորհիվ անգամ ամենահասարակ մակարոնները կկարողանաք եփել ինչպես պրոֆեսիոնալ խոհարարները:
Ես սովորաբար մակարոնի մատչելի տեսակներն եմ ընտրում, քանի որ առանձնապես տարբերություն չեմ տեսնում ոչ համի,ոչ էլ որակի առումով:
Սկզբում վերցնում եմ մեծ կաթսա, սա կարևոր է: Ջուր պիտի շատ լինի: Դնում եմ գազօջախին ու հասցնում եռման աստիճանի: Հենց ջուրը սկսում է եռալ, ավելացնում եմ 1 գդալ առանց հոտի ձեթ:
Սովորաբար փաթեթավորման վրա նշվում է եփելու ժամանակը, բայց ավելի ճիշտ կլինի, եթե 1 հատիկ փորձեք: Ու հիշեք, մակարոնը պետք չէ 100% պատրաստության հասցնել:
Հենց մակարոնը եփվում է, ջրքամում եմ: Ի դեպ, այդ ջրով կարող եք կարկանդակի կամ հացի խմոր պատրաստել, շատ համեղ է ստացվում:
Սառը ջրով եփած մակարոնը լվանալ պետք չէ, ինչպես շատերն են անում:
Մակարոնը նորից ուղարկում եմ նույն կաթսայի մեջ, որի մեջ եփել էի: Ավելացնում եմ մի կտոր կարագ, իսկ երբ հալվում է, զգույշ խառնում եմ:
Բարի ախորժակ: