Կաղամբով աղցաններն ամենապարզն են, բայց միևնույն ժամանակ շատ համեղ ու օգտակար են ստացվում։ Հատկապես նոր կաղամբով պատրաստված աղցանները նուրբ են ու հյութեղ։
Առաջարկում ենք նոր կաղամբով պատրաստվող աղցանի 2 լավագույն բաղադրատոմսերը։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
- կաղամբ՝ 1/2 կգ
- թարմ վարունգ՝ 2 հատ
- թարմ սամիթ՝ 3-4 ճյուղ
- կանաչ սոխ՝ 3-4 հատիկ
- աղ, թթվասեր, սև պղպեղ
Պատրաստման եղանակ․
- Հեռացնել կաղամբի արտաքին մի քանի շերտերը։ Մանր կտրատել։
- Լվանալ և չորացնել կանաչին։ Շատ մանր կտրատել։
- Վարունգը անցկացնել խոշոր քերիչով կամ կտրատել երկար բարակ ձողիկների։
- Բոլոր բաղադրիչները խառնել խորը տարայի մեջ։
- Միացնել թթվասերը, աղն ու պղպեղը, ստացված սոուսը լցնել աղցանի վրա։
- Խառնել և մատուցել։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
- պահածոյացված եգիպտացորեն՝ 1 բաժակ
- կաղամբ՝ 200 գ
- կանաչ սոխ՝ 1 կապ
- ծովախեցգետնի ձողիկներ՝ 200 գ
- մայոնեզ՝ 3 աղանդերային գդալ
- աղ
Պատրաստման եղանակ․
- Շատ մանր կտրատել կաղամբը, սեղմել ձեռքերով՝ նախապես աղ ավելացնելով։
- Ծովախեցգետնի ձողիկները և կանաչ սոխը կտրատել։
- Խորը տարայի մեջ միացնել կաղամբը, ձողիկները, եգիպտացորենը, կանաչ սոխը։
- Ավելացնել մայոնեզը, խառնել և մատուցել։