Երբ մեզ մոտ մրսածություն է կամ գրիպ, ամենատհաճ զգացողությունը լորձի կուտակումն է: Շնչառությունը դժվարանում է, և առաջացնում է անհանգստություն: Մենք Ձեզ առաջարկում ենք ամենահզոր տնային միջոցները, որոնք ունեն հակահոսքային, հակաբորբոքային, և նույնիսկ գրգռիչ հատկություններ:
Հակաբորբոքային և հազացնող միջոց․
Բաղադրությունը․
- 1/2 թեյի գդալ կայեն պղպեղ,
- 1/2 թեյի գդալ կոճապղպեղի փոշի,
- 3 ճաշի գդալ բնական մեղր,
- 1/4 բաժակ կիտրոնի հյութ,
- 1/4 բաժակ խնձորի քացախ։
Պատրաստումը․
Կիտրոնի հյութը և խնձորի քացախը լցրեք ապակե տարայի մեջ: Դրանից հետո ավելացրեք մեղր, կայենյան պղպեղ, կոճապղպեղ և լավ խառնեք:
Պահեք զով, մութ տեղում: Օգտագործելուց առաջ լավ թափահարեք: Օգտագործեք օրական 1-ից 2 ճաշի գդալ:
Օշարակ հազի դեմ․
Բաղադրությունը.
200 մլ բնական մեղր,
50 մլ ձիթապտղի յուղ,
2-ից 4 սեղանի գդալ կիտրոնի հյութ։
Պատրաստումը․
Խառնեք բոլոր բաղադրիչները և պահեք սառնարանում (մինչև 6 շաբաթ): Անհրաժեշտության դեպքում խմեք կես կամ մեկ ճաշի գդալ օրական 2-3 անգամ` լորձը և հազը վերացնելու համար:
Բուսական օշարակ հազի համար․
Բաղադրությունը․
- 600 մլ ֆիլտրացված ջուր,
- 1 ճ․գ․ մատուտակի արմատ,
- 1 ճ․գ․ բալի տերևներ,
- 1 ճ․գ․ ալոե վերայի գել,
- 1 ճ․գ․ դարչինի կամ սոխի փոշի,
- 1 ճ․գ․մեղր,
- 3 ճ․գ․ կիտրոնի հյութ։
Պատրաստումը․
Կաթսայի մեջ լցրեք ջուր և մատուտակի արմատ: Թողեք այն եփվի 15 րոպե: Դրանից հետո ավելացրեք բալի տերևներ և դարչին կամ քրքում, տաքացրեք ևս մեկ րոպե: Անջատեք կրակը և թողեք 10 -15 րոպե եփվի, քամեք: Դրանից հետո ավելացրեք մեղր, ալոե և կիտրոն: Թողեք այն սառչի և թողեք 6 ժամ:
Յուրաքանչյուր կես ժամը մեկ օգտագործեք կես կամ 1 ճաշի գդալ:
Հակաբորբոքային օշարակ․
- 200 գր բողկ,
- 200 մլ մեղր,
- 200 մլ կիտրոնի հյութ,
- 5-6 մեխակ սխտոր,
- 1 փոքրիկ կարմիր սոխ։
Պատրաստումը․
- Մանրացրեք բողկը, սխտորը և սոխը (քերել կամ մանրացնել բլենդերի մեջ):
- Խառնեք մեղրի և կիտրոնի հետ: Դրանից հետո խառնուրդը լցրեք բանկայի մեջ և թողեք թրմվի 1 շաբաթ:
- Խմեք օրական երկու անգամ 1-2 ճաշի գդալ՝ 24 ժամվա ընթացքում լորձը կվերանա:
- Կարող եք ավելացնել ավելի շատ մեղր և կիտրոն, եթե կարծում եք, որ համը չափազանց սուր է: