Լավագույն բնական միջոցները կորյակների ու բշտիկների դեմ պայքարի համար

Բշտիկներն ու կորյակները սովորաբար ասոցացվում են դեռահասության շրջանի ու հորմոնալ տատանումների հետ, սակայն այս տհաճ մաշկային խնդրին մարդիկ կարող են բախվել ցանկացած տարիքում: Շատ դեպքերում դրանք պայմանավորված են լինում այս կամ այն հիվանդությամբ, մաշկի բորբոքումներով, սխալ խնամքով, անհամապատասխան սննդակարգով և մի շարք այլ խնդրներով, ուստի առողջ ու հարթ մաշկ ունենալու համար հարկավոր է առաջին հերթին պարզել խնդրի առաջացման պատճառն ու ազատվել դրանից: Սակայն անգամ այս դեպքում երբեմն բշտիկները չեն անհետանում կամ թողնում են բավական տհաճ հետքեր, ուստի հարկավոր է լինում հավելյալ միջոցներ ձեռնարկել մաշկի վիճակը բարելավելու համար:


Բշտիկներից ազատվելու, բորբոքումները բուժելու և մաշկի գույնը հավասարեցնելու համար կարելի է կիրառել տարատեսակ դեղամիջոցներ կամ կոսմետիկ միջոցներ, սակայն սխալ ընտրության դեպքում նման միջոցները կարող են անարդյունավետ լինել կամ էլ ավելի վատթարացնել մաշկի վիճակը: Նման խնդիրներից խուսափելու համար կարելի է կիրառել բնական միջոցներ, որոնք շատ արդյունավետ են, չեն առաջացնում կողմնակի բարդություններ և ալերգիաների բացակայության դեպքում համապատասխանում են յուրաքանչյուրի մաշկին:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նման բնական միջոցներից ամենաարդյունավետները, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել մաշկային այս տհաճ խնդրից։


Խառնել մեկական բաժակ կեֆիրն ու նախապես կոտորակիչով մանրացրած վարսակը, այնուհետև ստացված խառնուրդին ավելացնել մի քանի կաթիլ կիտրոնի հյութ, լավ խառնել ու քսել դիմակը դեմքին։ Այն հարկավոր է թողնել 20 րոպե, որից հետո լվանալ մաշկը։ Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել ամեն օր, իսկ բուժման կուրսը տևում է 1 ամիս։
2 թեյի գդալ որակյալ բնական մեղրին ավելացնել մեկ ձվի դեղնուց ու մի քանի կաթիլ կիտրոնի հյութ, լավ խառնել, այնուհետև քսել դիմակը դեմքին ու թողնել 10 րոպե։ Ընդամենը 3-5 պրոցեդուրան բավական կլինի զգալի տարբերության հասնելու համար։
1 թեյի գդալ երիցուկին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել 30 րոպե, այնուհետև քամել։ Ստացված թուրմը հարկավոր է օգտագործել որպես բնական լոսյոն օրական երկու անգամ խնդրահարույց մաշկին քսելու համար։
Ոչ պակաս արդյունավետ է նաև հալվե վերայի հյութը, որը հայտնի է իր հակաբորբոքային ու հանգստացնող հատկություններով։ Այն կարելի է կիրառել ինչպես մաքուր վիճակում, այնպես էլ 2։1 հարաբերակցությամբ ջրին կամ կարտոֆիլի հյութին խառնած։ Այս միջոցը ևս կարելի է կիրառել որպես բնական լոսյոն։
Այս պարզ բնական միջոցները կարող են շատ արդյունավետ լինել, սակայն հարկ է հիշել, որ բշտիկները ոչ միշտ են լինում զուտ կոսմետիկ խնդիր և կարող են պայմանավորված լինել առողջական որոշակի խնդիրներով, ուստի մինչ դրանց դեմ պայքարելը հարկավոր է նախ բուժզննում անցնել ու բացառել վտանգավոր հիվանդությունները։ Հարկ է հիշել, որ ինքնաբուժությունը կարող է շատ տհաճ հետևանքներ ունենալ, ուստի առաջին հերթին հարկավոր է դիմել մաշկաբանին: Լուրջ խնդիրների դեպքում միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել մաշկային խնդիրներից առաջացման պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

Понравилась статья? Поделиться с друзьями: