Ինչպես կարգավորել աղիների աշխատանքն ու ազատվել փորլուծությունից. 5 բնական դեղամիջոցի բաղադրատոմս

Մարսելախանգարումն ու փորլուծությունը կարող են բավական տհաճ «անակնկալ» դառնալ յուրաքանչյուրի համար, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ փորձում են ազատվել նման խնդիրներից առաջին իսկ ախտանշանի դեպքում: Նման խնդիրները կարող են բացասաբար անդրադառնալ կյանքի որակի վրա, ուստի հարկավոր է հնարավորինս շուտ ազատվել խնդրից ու կարգավորել աղիների աշխատանքը, ինչը, սակայն, ոչ միշտ է հեշտությամբ ստացվում:


Սովորաբար փորլուծությունից և մարսողական համակարգի աշխատանքի խանգարման այլ տհաճ դրսևորումներից ազատվելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հատուկ դեղամիջոցներ ընդունել, սակայն դրանք կարող են բազմաթիվ կողմնակի բարդություններ առաջացնել՝ միաժամանակ չազատելով հիմնական խնդրից: Բարեբախտաբար կան նաև շատ արդյունավետ ու ավելի հասանելի ժողովրդական միջոցներ, որոնք, ի տարբերություն դեղատներում վաճառվող դեղորայքի, չեն պարունակում վնասակար քիմիական տարրեր և չեն առաջացնում կողմնակի բարդություններ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի արդյունավետ ու հասանելի ժողովրդական բաղադրատոմս, որոնք կօգնեն հեշտությամբ կարգավորել աղիների աշխատանքն ու ազատվել փորլուծությունից:

2 ճաշի գդալ մանրացրած նռան կեղևին ավելացնել մի բաժակ ջուր, դնել թույլ կրակին ու եփել 30 րոպե։ Ստացված թուրմը հարկավոր է քամել և ընդունել ուտելուց կես ժամ առաջ 2 ճաշի գդալ։
50 գրամ եղեսպակի չորացրած տերևներին ավելացնել կես լիտր եռման ջուր, տարան ծածկել, փաթաթել տաք կտորով ու 1 ժամ թրմել որևէ տաք տեղում։ Ստացված թուրմը քամել, թողնել սառչի, այնուհետև ավելացնել մոտ կես լիտր կարմիր գինի և լավ խառնել։ Այս դեղամիջոցը հարկավոր է ընդունել յուրաքանչյուր երկու ժամը մեկ կես բաժակ։
1 թեյի գդալ կաղնու մանրացրած կեղևին ավելացնել 0,4 լիտր օղի և լավ խառնել, թրմել առնվազն մեկ շաբաթ, այնուհետև կիրառել ստացված ոգեթուրմը փորլուծության դեպքում օրական երկու անգամ 20-ական կաթիլ։ Բուժման կուրսը տևում է մեկ շաբաթ։

Սև պղպեղի 15 հատիկն առանց ծամելու կուլ տալ և առնվազն մի բաժակ ջուր խմել։ Այս միջոցը հարկավոր է կիրառել քնելուց առաջ։ Այն անվնաս է անգամ 5 տարեկանից բարձր երեխաների համար, սակայն այս դեպքում պղպեղի քանակությունը կարող է երկու անգամ նվազեցնել։
1 ճաշի գդալ ընկույզի միջուկին ավելացնել կես լիտր ջուր, դնել կրակին ու մոտ 20 րոպե եռացնել։ Ստացված եփուկը հարկավոր է քամել և ընդունել ամեն առավոտ առավելագույնը կես բաժակ։

Այս պարզ բնական միջոցները կարող են շատ արդյունավետ լինել, սակայն հարկ է հիշել, որ մասողության խանգարումն ու փորլուծությունը կարող են պայմանավորված լինել առողջական որոշակի խնդիրներով, ուստի մինչ դրանց դեմ պայքարելը հարկավոր է նախ բուժզննում անցնել ու բացառել վտանգավոր հիվանդությունները։ Հարկ է հիշել, որ ինքնաբուժությունը կարող է շատ տհաճ հետևանքներ ունենալ, ուստի առաջին հերթին հարկավոր է դիմել մաշկաբանին: Լուրջ խնդիրների դեպքում միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել մաշկային խնդիրներից առաջացման պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

Понравилась статья? Поделиться с друзьями: