Եթե ձեռքի տակ ունեք լավաշ և որոշ մթերքներ կարող եք շատ համեղ ուտեստ պատրաստել ու տանեցիներին ուրախացնել: Պատրաստելիս այնպիսի անուշ բույր է տարածվում և բոլորը անհամբեր սպասում են, երբ պիտի վայելեն:Սա երեխաներիս ամենասիրելի նախաճաշն է։
Բաղադրիչներ
- Լավաշ 4 հատ
- Բուլղարական պղպեղ 1 հատ
- Լոլիկ 1 հատ
- Մարինացված վարունգ 2 հատ
- Հավի կրծքամիս 700 գ
- Խոզապուխտ 150 գ
- Պինդ պանիր 150 գ
- Ձու 1 հատ
- Մայոնեզ, սամիթ, ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը եփել աղ գցված ջրում: Խոզապուխտը և հավի միսը մանր կտրատել, պանիրն անցկացնել քերիչով, բուլղարական պղպեղը, լոլիկը և մարինացված վարունգները կտրատել փոքրիկ խորանարդիկների տեսքով, սամիթը մանրացնել: Բոլոր բաղարիչներն իրար միացնել, լցոնը պատրաստ է:
Յուրաքանչյուր լավաշի վրա մայոնեզ քսել, լցնել լցոնը և փաթաթել գլանաձև: Ջեռոցի տապակի վրա յուղ քսել կամ յուղաթուղթ փռել և շարել լավաշի ռուլետները: Ձուն հարել և քսել ռուլետների վրա: Ռուլետները ծածկել փայլաթիթեղով և եփել 180 աստիճանի տակ 15 րոպե: Հիանալի տարբերակ է արագ ուտեստ պատրաստելու համար: