Վիրուսային հիվանդությունների կանխարգելման նպատակով հակաբիոտիկների գործածությունը վտանգավոր է առողջության համար։ Այս մասին, ինչպես գրում է med2.ru կայքը, հայտնել է բժիշկ-թերապևտ Լյուդմիլա Ալեքսեևան։
Գոյություն ունի թյուր կարծիք համաձայն որի՝ հակաբիոտիկները կարելի է կիրառել վիրուսային վարակների կանխարգելման ու դրանց դեմ պայքարի համար, սակայն քչերին է հայտնի, որ նման դեղամիջոցների թիրախն են հանդիսանում բակտերիալ բջիջները, մինչդեռ վիրուսների վրա դրանք որևէ ազդեցություն չեն ունենում։
Բժշկի խոսքով՝ եթե մարդու օրգանիզմում չկա բակտերիալ ծագման ախտահարում, ապա հակաբիոտիկների ընդունումը միայն քայքայելու և ոչնչացնելու է աղիների օգտակար միկրոֆլորան, ինչն էլ կհանգեցնի շատ վտանգավոր հետևանքների։ Հազի, հարբուխի կամ գրիպի ինքնուրույն բուժումը հակաբիոտիկ ազդեցությամբ դեղորայքով կարող է դառնալ վտանգավոր բարդությունների զարգացման պատճառ և լուրջ վնաս հասցնել առանց այն էլ թուլացած օրգանիզմին։