Ինչպես վերացնել թեփը գարեջրի օգնությամբ..

Առաջացած խնդիրները կանխելու համար կան բազմաթիվ միջոցներ:

Անգույն հինային խառնեք մածուն՝ հետո օգտագործեք Մազերի որակը բարելավելու եւ Ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս գլուխը լվանալ թեթեւակի տաքացված գարեջրով, որը ամրացնում է մազերը եւ խթանում աճը: Մազաթափության եւ թեփի դեմ հրաշալի տարբերակ է հետեւյալ միջոցը. գարեջրով կարող եք դանդաղ շփելով՝ մերսել գլխամաշկը, գլուխը փաթաթել սրբիչով եւ երկու ժամ անց լվանալ։ Կրկնել շաբաթը մեկ անգամ։ Գարեջուրը լավ է նաեւ քրտնարտադրությունը կարգավորելու համար, որի համար ընդամենը պետք է գարեջուրը ավելացնել տաք լոգանքին: Հաճախ կարելի է լսել, որ մազերը սանրելու համար լավ է օգտագործել փայտե սանր։ Կարելի է նաեւ պլաստմասսայից։

Մետաղներից պատրաստվածները խորհուրդ չի տրվում օգտագործել, քանի որ դրանք վնասում եւ էլեկտրականացնում են հատկապես բարակ մազերը։ Կարդացեք նաև «Իմ տղան՝ Աշոտը, գնացել է մի հատ գարեջրի խանութում աշխատում է որպես գարեջուր վաճառող, ընդդիմություն կոչվածի կեսն ընկել է որդուս հետեւից». Փաշինյան «Համերն էլ են ընդունակ սիմֆոնիա ստեղծել» Գարեջրի ավանդույթները՝ ամբողջ աշխարհում Եթե դուք ունեք յուղոտ մազեր եւ ցանկանում եք այն ընդունի ցանկացած տեսք, ապա պետք է քամել կիտրոնի հյութը եւ քսել լվացված մազերին։ Հյութը արագ գոլորշիանում է եւ լավ է պահպանում ցանկացած սանրվածք։ Ի դեպ, կիտրոնը լավ է բաց գույնի մազեր ունեցողներին։

Կիտրոնաջրով ողողել մազերը (1 լիտր ջրին` 5 կիտրոնի հյութ)։ Թխահերները կարող են օգտագործել քացախ. մեկ ճաշի գդալ` մեկ լիտր ջրին: Մասնագետները խորհուրդ են տալիս ամիսը մեկ անգամ մազարմատներին քսել գերչակի յուղ։ Այն մազերի որակը խիստ կլավացնի։ Եթե դուք ցանկանում եք ուժեղացնել որեւէ բուժամիջոցի ազդեցությունը ձեր մազերի վրա, ապա պետք է գլուխը տաք պահել, այսինքն` գլխին հագցնել մոմլաթե տոպրակ կամ գլխարկ դնել։ Ամիրդովլաթ Ամասիացին նշում է, որ տուղտի արմատաեփուկով գլուխը լվանալիս մազերը փափկում եւ աճում են, վերանում են գլխամաշկի քորը եւ թեփոտությունը։

Մազերը կամրանան, մազաթափությունը կդադարի, երբ մազարմատները մերսեք գայլուկի կոների եփուկով. մեկ բաժակ եռման ջրի մեջ լցրեք մեկ ճաշի գդալ, 30 րոպե եփեք, քամեք եւ սառեցրեք։ Մազարմատները ամրացնելու իրանական ժողովրդական միջոցը անգույն հինան է, որը պետք է խառնել մածնի հետ։ Պատրաստի խառնուրդը քսել մազերին եւ թողնել 30-40 րոպե։ Գործողությունը կարելի է կրկնել շաբաթական 1-2 անգամ։ Մազերը դառնում են ամուր եւ փայլուն։ Ի դեպ, հինան ավելի սնուցում եւ ամրացնում է մազերը, քան ներկում։

Մազերին փայլ հաղորդելու նպատակով հնդկուհիները մազերը չորացնում են կարմիր բնական մետաքսով: Նրանք նաեւ գլուխները լվանում են տաք, իսկ ցայում` սառը ջրով։ Այս գործողության բուժիչ իմաստը հասկանալի է. հակադիր ջերմությունների օգտագործումը ակտիվացնում է արյան շրջանառությունը, ուստի եւ մազերը ստանում են ուժեղացված սնուցում։ Վիտամինների ազդեցությունը եւս շատ կարեւոր է գլխամաշկի եւ մազի որակը բարելավելու համար: Ստորեւ ներկայացնում ենք վիտամինների նշանակությունը. Վիտամին A-ն ուժեղացնում է նյութափոխանակությունը, բուժում վերքերը, կանոնակարգում քրտնագեղձերն ու ճարպագեղձերը, մաշկը դարձնում պիրկ ու ձիգ, նպաստում մազերի աճին:

Վիտամին B2-ը անհրաժեշտ է մաշկային հիվանդությունների, մազաթափության, վերքերի բուժման ժամանակ: Վիտամին B5, B12-ը օգտակար են մաշկային հիվանդությունների, մազաթափության դեպքում: Վիտամին C-ն նպաստում է բջիջների շնչառությանը, մասնակցում ածխաջրածնասպիտակուցային փոխանակությանը: Վիտամին F-ը ուժեղացնում է B5 վիտամինի գործունեությունը, օգտակար է մաշկի էլաստիկության պահպանման համար: Բարերար ազդեցություն է թողնում մաշկի ճաքերի, այրվածքների, մազաթափության դեպքում: Վիտամին PP-ն իր ազդեցությամբ նման է վիտամին F-ին, ուժեղացնում է մաշկի սնուցումը, արագացնում վերքերի ապաքինումը, նյարդային համակարգի վերականգնումը: Վիտամին P-ն արգելակում է մաշկային բծերի ու մազաթափության առաջացումը:

Понравилась статья? Поделиться с друзьями: