Ինչի՞ մասին է վկայում ձվի դեղնուցի կանաչավուն գույնը. կարելի է արդյո՞ք դա ուտել

Անգամ եթե ձուն ուտեստի հիմնական բաղադրիչը չէ, մենք այն հաճախ ենք ավելացնում տարբեր ուտեստներին. մսի խճողակին, խմորին, ապուրներին, պաշտետին: Թվում է՝ թե ավելի օգտակար մթերք չի կարող լինել:Օրական ընդամենը 2 ձուն կարող է լավացնել ինքնազգացողությունը, կանխարգելել մի շարք առողջական խնդիրների առաջացումը: Բայց արդյո՞ք կարելի է ուտել ձուն, եթե նկատում եք, որ դեղնուցի գույնը մգացել է:

Շատերը համարում են, որ դա վկայում է մթերքի ոչ թարմ կամ անորակ լինելու մասին, ու վախեանլով սնունդի մեջ նման ձուն օգտագործելուց՝ գցում են այն աղբամանը:

Եկեք հասկանանք, թե ինչու է դեղնուցի գույնը փոխվում

Շատ երկար եք եփում ձուն: Կապտա-կանաչավուն երանգը եփվելու ժամանակ տեղի ունեցող քիմիական ռեակցիայի արդյունք է. դեղին գույնը դառնում է մուգ -կանաչ սպիտակուցի ու դեղնուցի հատվելու հատվածում երկաթի սուլֆիդի գոյացման հետևանքով: Ռեակցիան ավելի ուժեղ է, եթե ձուն շատ երկար է եփվում:

Իհարկե, եթե եփելու համար ընտրեք ամենաթարմ ձուն ու եփեք 5-9 րոպե, դեղնուցի դեղին գույնը կպահպանվի:

Համենայն դեպս, հիմա արդեն գիտեք, որ եթե դեղնուցի արտաքին մասի գույնը փոխվել է,այն շարունակում է մնալ անվտանգ սնունդ:

Понравилась статья? Поделиться с друзьями: