Ձեր հորոսկոպը Ապրիլի 6-ի համար
Ամսվա նշանը — Խոյ (21 մարտ — 20 ապրիլ)
Խոյ. Դուք կկարողանաք անել գրեթե անհնարինը, բայց նախ մտածեք, թե արդյոք դա ընդհանրապես անհրաժեշտ է։ Մտերիմ մարդիկ ձեզ կաջակցեն։ Երեկոն տրամադրեք կենցաղը կարգի բերելուն:
Ցուլ. Կունենաք պլաններ ու գաղափարներ, որոնք որոշ ժամանակ կկրեք ձեր մեջ, որպեսզի հետո դրանք կյանքի կոչեք՝ ավելի բարենպաստ պայմաններում։ Լսեք ձեր ընկերներին, բայց մտածեք ինքներդ:
Երկվորյակ. Ապրիլի 6 -ի աստղագուշակը ասում է, որ դուք պետք է աշխատեք առավոտից երեկո, բայց դա ձեզ ամենևին չի վախեցնի։ Ձեր քրտնաջան աշխատանքի և հաստատակամության համար դուք արժանի նյութական պարգև կստանաք: Ձեր օրինակով դուք կկարողանաք ոգևորել ուրիշներին:
Խեցգետին. Հավանաբար, կլինեն աննշան խնդիրներ,որոնք կազդեն ձեր հիմնական գործունեորթյան վրա: Խուսափեք անհարկի վեճերից աշխատավայրում, տանը և հասարակական վայրերում։ Պետք է զգույշ լինել նաև փողի հարցում, խնայեք։
Առյուծ. Առյուծի համար աստղագիտական կանխատեսումը հուշում է, որ օրը հաջող կլինի ստեղծագործական աշխատանքի համար։ Դուք կարող եք ակնկալել եկամուտների աճ։ Այնուամենայնիվ,կարիք չկա ինքներդ ձեզ ուժասպառության հասցնել. դժվար թե որևէ մեկը գնահատի ձեր սխրանքը:
Կույս. Դուք կկարողանաք զարգացնել գործնական կապերը։ Մի կողմ նետեք վախերն ու կասկածները, վճռական քայլ կատարեք դեպի ձեր երազանքը, և դուք կզգաք երկար սպասված թեթևացումն ու ինքնավստահությունը։
Կշեռք. Ժամանակն է ետևում թողնել անցյալի հաջողություններն ու ձեռքբերումները՝սկսեք շարժվել առաջ՝ դեպի նորը, որն ավելի անհրաժեշտ է ձեզ կյանքի այս փուլում։ Երեկոն տրամադրեք ընտանեկան հարմարավետ հավաքույթներին:
Կարիճ. Աստղերը խորհուրդ չեն տալիս վստահել ուրիշների խորհուրդներին, ապավինեք սեփական փորձին ու ինտուիցիային։ Սկսած գործը պետք է ավարտին հասցնել, որպեսզի ավելի շատ ազատ ժամանակ մնա ընտանիքի համար։
Աղեղնավոր. Տրամադրությունը կարող է կտրուկ փոխվել տարբեր պատճառներով։ Դրամայի պատճառ չի լինի, եթե դուք ինքներդ ձեզ չեք տրամադրել բացասականի: Աշխատեք երեկոն չփչացնել ձեր անտանելի կատակներով, որոնք շատ քչերի համար են հասկանալի։
Այծեղջյուր. Այծեղջյուրները կկարողանան տեսանելի արդյունքների հասնել բազմաթիվ նախաձեռնություններում, ուսումնասիրություններում և կարիերայում: Դուք ստիպված կլինեք վիճել, բայց արժե դա անել: Կարևոր տեղեկություններ կգան ընկերներից և կուրախացնեն ձեզ։
Ջրհոս. Աստղերը զգուշացնում են. դուք կարող եք ունենալ բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն մոտ ապագայում: Իզուր մի տանջեք ինքներդ ձեզ, ստեղծված իրավիճակում կգտնվի ճիշտ լուծում, որից կախված կլինի ապագան։
Ձկներ. Ձեզ շատ հաջող օր է սպասվում։ Կարևոր հարցերում ուրիշների վրա հույս մի դրեք։ Զսպեք բացասականությունը, եթե ցանկանում եք խուսափել դատողություններից և կոնֆլիկտներից:Բամբասանքների ու կեղտոտ քննարկումների մասնակից մի դարձեք։