Reuters-ի փոխանցմամբ՝ Չինաստանում ասում են, որ միտումնավոր չեն շրջանցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ, Վան Լուտոնգի խոսքով՝ Պեկինը օգնում է համաշխարհային տնտեսությանը` շարունակելով առևտուրը Ռուսաստանի հետ:
«Չինաստանը ուկրաինական ճգնաժամի հետ կապված կողմ չէ։ Մենք չենք կարծում, որ դա պետք է ազդի որևէ այլ երկրի հետ մեր բնականոն առևտրի վրա։ Մենք դեմ ենք պատժամիջոցներին, և այդ պատժամիջոցների հետևանքները տարածվում են ամբողջ աշխարհում՝ հանգեցնելով արժութային պատերազմների, առևտրային և ֆինանսական պատերազմների, ինչպես նաև վտանգելով մատակարարման և արդյունաբերական շղթան, գլոբալիզացիան և տնտեսական կարգը», – ասվում է Չինաստանի ԱԳ նախարարության հայտարարության մեջ:
Նշված հայտարարությունը Չինաստանի ԱԳ նախարարությունում արվել է այն բանից հետո, երբ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը նշել է, որ եվրոպական բիզնես սեկտորն ուշադիր հետևում է Չինաստանի գործողություններին։
Դիտեք նաև՝