Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. քարով բարձված КАМАЗ-ը բախվել է ՎԱԶ-21150-ին․ թափված քարերի մի մասը հայտնվել է ճանապարհին

Այսօր՝ ժամը 16:40-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 54 կմ հատվածում՝ Ուշիի ոլորանների սկզբնամասում, Հրազդան քաղաքի բնակիչ, 31-ամյա Հենզել Օհանյանը՝ իր վարած КАМАЗ մակնիշի ավտոմեքենայով, դեպի Երևան ընթանալիս, բախվել է Սպիտակ քաղաքի բնակիչր, 31-ամյա Արման Ստեփանյանի վարած ՎԱԶ-21150 մակնիշի ավտոմեքենայի հետնմամասին, ապա մոտ 300 մետր առաջ ընթանալով, հայտնվել դաշտում և կողաշրջվել:

Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։ Աղբյուրի հաղորդմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Դեպքի վայր ժամանած ոստիկանների կողմից վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Աղբյուրի տեղեկություններով, КАМАЗ-ը եղել է տուֆ քարով բարձված, կողաշրջման հետևանքով այն թափվել է, իսկ մի քանի քար էլ շպրտվել և հայտնվել է ավտոճանապարհին:
Բարեբախտաբար, այդ պահին ավտոմեքենաներ և քաղաքացիներ անցնելիս չեն եղել:
Ըստ նախնական տեղեկությունների, վթարի պատճառը եղել է ավտոմեքենայում տենիկական խնդիրը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Դիտեք նաև՝

Понравилась статья? Поделиться с друзьями: