Ապրիլի 1-ին, ժամը 18-ի սահմաններում Պառավաքար բնակավայրում նույն բնակավայրի բնակիչ, 18-ամյա Թաթուլ Չ.-ն իր վարած ГАЗ 53 մակնիշի ավտոմեքենայով իրենց տան բակից առաջ ընթանալիս, անզգուշաբար վրաերթի է ենթարկել նույն բնակավայրի բնակիչ, 4-ամյա Արտյոմ Չ.-ին:
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը
Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Բերդ» բժշկական կենտրոն, որտեղ մահացել է:
Կայքը նշում է, որ մահացածը վարորդի եղբոր որդին էր:
Դիտեք նաև՝