Կրակը կդադարի միայն այն ժամանակ, երբ ուկրաինացի զինվորականները հանձնվեն. Պուտին

Մարիուպոլի ուղղությամբ կրակը կդադարի միայն այն ժամանակ, երբ ուկրաինացի զինվորականները հանձնվեն,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ըստ ԶԼՄ-ների, այս մասին ասվում է Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցի մասին Կրեմլի տարածած հայտարարության մեջ:

«Բարդ հումանիտար իրավիճակը կարգավորելու համար ուկրաինացի ազգայնական զինվորականները պետք է դադարեցնեն դիմադրությունը և վայր դնեն զենքը»,- ասվում է Կրեմլում։

Ըստ լրատվամիջոցների՝ ֆրանսիացի պաշտոնյաները հայտնել են, որ Պուտինը համաձայնել է քննարկել քաղաքից խաղաղ բնակիչներին տարհանելու ծրագիրը: Լրատվամիջոցը գրում է նաեւ, որ Ֆրանսիայի իշխանությունն աղետալի է անվանել իրավիճակը Մարիուպոլում։

«Ֆրանսիան Թուրքիայի և Գերմանիայի հետ միասին Ռուսաստանին առաջարկել է տարհանել Մարիուպոլից քաղաքացիներին։ Պուտինը Էմանուել Մակրոնին ասել է, որ կմտածի այդ մասին»,- գրում են լրատվամիջոցները։

Դիտեք նաև՝

Понравилась статья? Поделиться с друзьями: