Կարևոր մի բան՝ դափնետերևի մասին․․․ Ուշադիր եղեք այն ուտեստին ավելացնելիս

Մսի արգանակին մշտապես նույն համեմունքներն եմ ավելացնում․ երկու հատիկ սև պղպեղ՝ հատիկավոր, երկու հատիկ մեխակ և դափնետերև։ Նախկինում դրանք բոլորը միասին լցնում էր արգանակի մեջ, հենց այն սկսում էր եռալ։ Սակայն միայն վերջերս եմ իմացել, թե երբ է պետք ավելացնել դափնետերևը։

Պարզվում է, վերը նշված համեմունքները անհրաժեշտ է լցնել արգանակի մեջ որոշակի պահի։ Այդպես կկարողանաք հասնել անթերի համի և խուսափել տհաճ հետևանքներից։ Որպեսզի ապուրը դառը համ չստանա և կտրուկ համ բացակայի, հետևեք մի քանի կանոնների։

Ապուրին դափնետերև ավելացնելու իսկական պահը

Պրոֆեսիոնալ խոհարարները վստահեցնում են, որ դափնետերևը պետք է գցել ապուրի մեջ պատրաստ լինելուց 5 րոպե առաջ։ Կան խոհարարներ, ովքեր համեմունքները լցնում են ապուրի մեջ՝ այն կրակից հանելու պահին։ Եթե սկզբում գցեք դափնետերևը, ապուրը տհաճ դառնություն կստանա։

Ի դեպ գիտեիք արդյո՞ք, որ նախքան ապուրի մեջ գցելը, դափնետրևի վրա անհրաժեշտ է եռման ջուր լցնել, քանի որ տերևիկների մաքրության հարցը կասկածելի է։

Զգույշ եղեք, որ չչարաշահեք դափնետերևի քանակը․ 1լ ապուրին ավելացրեք 1 հատ դափնետերև։ Համեմունքները ապուրի մեջ պահել նույնպես չի կարելի։ Հանեք տերևիկը ապուրից՝ դրա պատրաստ լինելուց 5–10 րոպե անց։

Իսկ դուք ե՞րբ եք ավելացնում դափնետերևը։

Понравилась статья? Поделиться с друзьями: