Գեղեցիկ սենյակային բույսեր, վառ շքեղ տերևներով, սքանչելի ծաղիկներով… մի՞թե սա մեծ ուրախություն չէ նրանց համար, ովքեր աճեցում են դրանք:
Որպեսզի հասնեք տերևների լավ աճի և շքեղ ծաղկման, պետք է օգտագոծել 1 գաղտնի միջոց, որի մասին շատ քչերը գիտեն: Պարարտացրեք բույսերը խմորիչով:
Ինչ է անհրաժեշտ.
- 3լ բանկա
- թարմ խմորիչ՝ 10գ
- շաքարավազ՝ 1ճ.գ.
- գոլ ջուր՝ 1լԻնչպես պատրաստել և կիրառել.
Սկզբում բանկայի մեջ խառնել բոլոր բաղադրիչները, թրմել 2 ժամ: Այնուհետև բանկայի մեջ ավելացնել այնքան գոլ ջուր, որ այն հասնի մինչ եզրերը:
Ծաղիկները ջրել լուծույթով.
- ձմռանը՝ 2 շաբաթվա մեջ 1 անգամ
- գարնանը, ամռանը՝ 10 օրվա մեջ 1 անգամ
Այսպիսի լուծույթ կարող եք պատրաստել նաև հողամասում աճող այլ բույսերի համար: Այդ դեպքում խառնուրդով ջրեք արմատները և ցողեք տերևները