Առաջարկում ենք պատրաստել այս մատչելի, հեշտ ու հետաքրքիր թխվածքը, որը հարմար է նաև տոնական սեղանին մատուցելու համար:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
ալյուր՝ 2 բաժակ
մարգարին/կարագ՝ 200գ
փխրեցուցիչ՝ 0,5թ.գ.
դեղնուց՝ 3 հատ
շաքարավազ՝ 3/4 բաժակ
միջուկի համար.
խոշոր խնձոր՝ 2-3 հատ
բեզեի համար.
սպիտակուց՝ 3 հատ
շաքարի փոշի՝ 3/4 բաժակ
Պատրաստման եղանակ.
Սկզբում հարել դեղնուցն ու շաքարավազը:
Մարգարինը մանր կտորների կտրատել, ավելացնել ալյուրը, փխրեցուցիչը և դեղնուցները:
Լավ խառնել:
Տապակի մեջ ձեռքերով բաշխել խմորը: Ցանկալի է վերցնել բացվող կողքերով ֆորմա և մեջը կարագ քսել:
Խնձորն անցկացնել քերիչով և լցնել խմորի վրա:
Թխել մինչ 180 С տաքացրած ջեռոցում՝ 10-15 րոպե:
Բեզեի համար. հարել սառը սպիտակուցները և աստիճանաբար ավելացնել շաքարի փոշին: Հարել մոտ 10 րոպե, որ փքուն կայուն զանգված ստացվի:
Տապակը հանել ջեռոցից, լցնել բեզեն և հարթեցնել գդալով: Վերադարձնել ջեռոցը, մինչ բեզեի գույնը կմգանա: Դրա համար կպահանջվի մոտ 15 րոպե:
Անջատել ջեռոցը և տապակը թողնել մեջը: Սպասել, մինչ կսառի ջեռոցի ներսում դրված:
Կորժի և ֆորմայի միջև անցկացնել դանակով, որ թխվածքը չփլվի տապակի կողքերը բացելիս: