Ուսանող թոռնիկը լուսամուտից մտել է տատիկի տուն ու գողացել է գազօջախը

Ռուսաստանի Տուլայի մարզի Ժեմչուժնիկովո գյուղի բնակչուհին դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իր տնից գողություն է կատարվել, տեղեկացնում է 1tulatv.ru-ն։

Նա իր դիմումի մեջ նշել է, որ 2022 թվականի փետրվար ամսին Տուլայի քոլեջներից մեկում սովորող իր 17-ամյա թոռը լուսամուտից մտել է տուն ու գողացել է գազօջախը։

Փաստի առթիվ ոստիկանությունը ստուգում է սկսել, երիտասարդը խոստովանել է մեղքը։

Քննվում է քրեական գործ հարուցելու հարցը։

Դիտեք նաև՝

Понравилась статья? Поделиться с друзьями: