Ինչ անել, որ երեխայի վրա ձայն բարձրացնելու ու բարկանալու կարիք չլինի

Երեխայի դաստիրակությունը խիստ անհատական մոտեցում է պահանջում։ Յուրաքանչյուր ծնող ունի որոշակի կանոններ, որոնց էլ փորձում է հետևել։ Ցավոք, մինչ այսօր էլ շատերի ընտանիքներում նորմա է համարվում երեխայի վրա ձեռք բարձրացնելը, սակայն ֆիզիկական պատիժն ու վախեցնելը հանգեցնում է փոքրիկի հոգեկան աշխարհում անդառնալի հետևանքների։


Կա մի քանի կետ, որոնց անվերապահորեն հետևելով՝ ստիպված չեք լինի գոռալ երեխայի վրա կամ էլ մի կերպ զսպել նրան հարվածելու ցանկությունը։

Մի բղավեք երեխայի վրա

Ինչպես ասում էր Անտուան դը սենտ էքզյուպերին, երեխային լավը դարձնելու դարձնելու լավագույն միջոցը՝ նրան երջանկացնելն է։ Այն փոքրիկը, ում վրա մշտապես բարկանում են ծնողները, իրեն սիրված չի զգում։ Եթե դուք նրա վրա եք լցնում ձեր ամբողջ բացասականը, վստահ եղեք, որ որոշ ժամանակ անց նույնը կստանաք նրանից։ Կամ ավելի վատ, անվերջ լսելով ծնողների բարկության խոսքերը՝ երեխան ապագայում կարող է վերածվել առանց բնավորության, առանց սեփական կարծիքի ու առանց կամքի մեծահասակի։

Եթե դժվարությամբ եք ձեզ զսպում, փորձեք հասկանալ, թե ինչու եք բարկանում կամ գոռում։ Մտովի պատրաստ եղեք ամեն ինչի․ երեխան կարող է դպրոցում երկուս ստանալ կամ հրաժարվել ձեր պատրաստածը ուտելուց։ Մտեք երեխայի դրության մեջ ու փորձեք օգնել նրան։

Գովեք երեխային

Հոգեբանները վստահեցնում են, որ երեխային ավելի հաճախ պետք է գովել, քան թե նախատել։ Ցավոք, երբեմն դժվար է գովելու առիթ գտնել։ Բայց դուք փորձեք առիթ գտնել:

Երեխայից չափից ավել մի պահանջեք

Չարժե երեխայից ակնկալել մի բան, ինչը ինքը չի կարողանում անել: Օրինակ, նա թույլ է մաթեմատիկայից, սակայն շատ լավ նկարում է: Ձեր ռեսուրները տրամադրեք ոչ թե թվաբանության պատճառով բարկանալուն, այլ երեխայի տաղանդի զարգացմանը:

Երեխայի համար օրինակ դարձեք

Վստահ եղեք, որ երեխաները ենթագիտակցական մակարդակի վրա կրկնօրինակում են ծնողների վարքը:

Ընկերացեք երեխաների հետ

Չի նշանակում, որ պիտի կորցնեք ձեր հեղինակությունը, բայց ձեզ պահեք այնպես, որ երեխան իմանա, որ կարող է ցանկացած պահի ձեզանից օգնություն խնդրել:

Նրան ժամանակ տրամադրեք

Եվ ամենակարևորը, սիրեք ինքներդ ձեզ, հոգ տարեք ձեր մասին, քանի որ հոգնած մարդիկ ավելի շուտ են նյարդայնանում:

Դիտեք նաև՝

Понравилась статья? Поделиться с друзьями: