Մարտի 26-ի աստղագուշակ

Ջրհոս
Բարենպաստ օր է շփման համար։ Դուք հեշտ եք լեզու գտնում մարդկանց հետ: Նրանք կօգնեն իրականացնել համարձակ ծրագրերը: Չի բացառվում արդյունավետ համագործակցության սկիզբ: Հնարավորություն կունենաք ամրապնդել ընտանեկան կապերը, հարաբերությունները հեռավոր ազգականների հետ: Տարաձայնությունները և վեճերը կմնան անցյալում: Հնարավոր են անսպասելի այցեր: Հյուրերը դատարկ ձեռքով չեն գա, և դա ձեզ շատ կուրախացնի: Հավանական են հետաքրքիր առաջարկությունները: Ընդունելով դրանք, դուք կարող եք իրագործել այն, ինչ վաղուց մտածել եք:

Ձուկ
Դուք հաճախ նյարդային եք, կարող եք մանրունքների պատճառով զայրանալ շրջապատի վրա: Շատ կարևոր կլինի ամենամոտ մարդկանց աջակցությունը: Հենց նրանք կարող են գտնել ձեզ մոտեցումը։ Կհաջողվի հանգիստ քննարկել բազմաթիվ հարցեր, որոնք նախկինում երկար վեճերի ու փոխադարձ վիրավորանքների պատճառ են դարձել: Ցանկալի չէ պլանավորել դժվար,հոգնեցուցիչ գործեր: Դժվար թե հաջողվի հաղթահարել դրանք: Ինչ-որ բան անելուց առաջ, գնահատեք ձեր ուժերը, մտածեք, թե արդյոք ձեզ օգնություն անհրաժեշտ է: Ավելի լավ է դաշնակիցների հետ նախապես պայմանավորվել համատեղ գործողությունների մասին, քան դիմել նրաց վերջին պահին:

Խոյ
Հնարավորություն ունեք շատ բանի հասնելու։ Դուք չեք վախենում դժվարություններից, կարևոր որոշումներ եք ընդունում, իրականացնում եք մտածածը : Նույնիսկ եթե խոչընդոտներ են առաջանում, դուք չեք կորցնում լավատեսությունը և արագ միջոց եք գտնում խնդիրները լուծելու համար: Լավ են անցնում գործնական բանակցությունները: Կարելի է քննարկել կարևոր և բարդ հարցերը՝ չվախենալով, որ տարաձայնություններ կծագեն: Օրը բարենպաստ է ուսման, ձեզ համար բոլորովին նոր ուսումնասիրությունների, գործընթացների և երևույթների համար:

Ցուլ
Շատ բան սովորականից դժվար կտրվի: Դուք սուր եք արձագանքում մանր պատահարներներին, միշտ չէ, որ հանգստություն եք պահպանում, եթե ինչ-որ բան այնպես չի ընթանում: Չմտածված որոշումները կարող են հանգեցնել ֆինանսական կորուստների կամ այլ լուրջ դժվարությունների: Մտերիմները օգնում են հաղթահարել դժվարությունները: Նրանց կարելի է դիմել խորհուրդներով և օգնության համար: Հաճախ անկեղծ խոսակցությունները բավական են հին տարաձայնությունները վերջ դնելու և նոր, ընդհանուր ապագա ծրագրերի մասին կողմնորոշվելու համար: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, հետաքրքիր առաջարկներ:

Երկվորյակ
Ամեն ինչ հաջող կդասավորվի: Նոր գաղափարներ կծնվեն։ Օրը բացառապես արդյունավետ է անցնում: Փորձում եք ոչ մի րոպե անտեղի չծախսել: Հնարավոր են գործնական առաջարկներ, որոնցից հրաժարվել չեք ցանկանում հրաժարվել: Դուք կարող եք արագ լուծել ոչ ստանդարտ խնդիրները: Չեն բացառվում ռոմանտիկ հետաքրքրությունները: Նոր հարաբերությունները ծատ արագ կզարգանան: Վստահեք ձեր ինտուիցիային: Այն բացառապես ճիշտ խորհուրդներ կտա: Հնարավոր է նաև հաշտվեք այն մարդու հետ, ում հետ երկար ժամանակ վեճեր եք ունեցել:

Խեցգետին
Հագեցած օր է սպասվում: Հազիվ թե հաջողվի կենտրոնանալ միայն մի բանի վրա: Շատ տարբեր գործեր ուշադրություն են պահանջում: Դուք փորձում օգնել նրանց, ովքեր հայտնվել են բարդ իրավիճակում: Հնարավորություն կլինի լուծել կարևորագույն ֆինանսական հարցերը: Որոշ Խեցգետիններ կգտնեն եկամուտների նոր աղբյուր: Օրը հարմար է նոր ծրագրերով զբաղվելու համար: Հավանական են ընկերական ու ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ:

Առյուծ
Դժվար է խուսափել վեճերից: Դուք տրվում եք սադրանքներին, սկսում եք զայրանալ, եթե ինչ-որ մեկը չի համաձայնում ձեզ հետ կամ կասկածում է ձեր ճշմարտացիության վրա: Զգացմունքները շատ հաճախ խանգարում են ձեզ կենտրոնանալ գործերի վրա,սկսածը ավարտին հասցնել: Մի՛ տրվեք զգացմունքներին, և դուք կարող եք հաղթող դուրս գալ այնտեղ, որտեղ մյուսները պարտություն են կրել ։ Հեշտ է սխալներ թույլ տալ,քանի որ հաճախ շեղվում եք գործերից: Օրվա երկրորդ կեսը լի է հաճելի պահերով: Այդ ընթացքում հնարավոր են հաջող զուգադիպություններ, անսպասելի նվերներ և ռոմանտիկ խոստովանություններ։

Կույս
Օրվա սկիզբին դժվար է հավասարակշռություն պահպանել: Այս պահին բավարար է ցանկացած աննշան միջադեպ, անհաջող համընկնում, որ դուք կորցնեք հավասարակշռությունը և սկսեք նյարդայնանալ: Չեն բացառվում կոնֆլիկտները մտերիմների հետ: Երբեմն, վեճերը առաջանում են մանրուքների պատճառով: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են հետաքրքիր և գայթակղիչ առաջարկներ ստանաք, ինչպես նաև գաղափարներ ունենանք, որոնք շատերին դուր կգան: Չեն բացառվում դրամական ձեռքբերումներ և հաջող գնումներ:

Կշեռք
Հիանալի օր է դաշնակիցներ և օգնականներ գտնելու համար: Դուք այնքան հետաքրքիր եք պատմում սեփական գաղափարները, որ ոչ ոք չի կարող անտարբեր մնալ: Շատ Կշեռքներ կնվաճեն շրջապատի համակրանքն ու հարգանքը: Օրվա երկրորդ կեսին միակ բանը, որ կարող է հիասթափեցնել ձեզ՝ ինքնազգացողության վատթարացումն է: Այս պահին ավելի լավ է չպլանավորել հոգնեցուցիչ գործեր և երկար գործուղումներ, ինչպես նաև հանդիպումներ մարդկանց հետ, որոնց հետ շփումը սովորաբար հեշտ չի տրվում:

Կարիճ
Դժվար և լարված օր է: Դուք հաճախ ցանկալին իրականության տեղ եք ներկայացնում, և դա հանգեցնում է սխալների։ Գնահատելով գործերի իրական դրությունը, դուք պետք է գիտակցեք, թե ինչ պետք է ձեռնարկել, որպեսզի իրավիճակը փոխվի դեպի լավը: Ընտրելով ճիշտ ուղին, դուք կստանաք շրջապատի աջակցությունը: Այսօր հեշտ չեք կենտրոնանում: Եթե պլանավորեք ինչ-որ բանով զբաղվել, ձեզ օգնություն պետք կգա: Փոխարենը ստեղծագործական խնդիրների լուծումները պրոբլեմներ չեն առաջացնի:

Աղեղնավոր
Լավ օր է: Խնդիրներ ու դժվարություններ կառաջանան, բայց դուք չեք հուսահատվի, եթե ինչ-որ բան ըստ պլանավորածի չընթանա: Ելք կգտնեք իրականացնել մտածածը: Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնք հաստատ կօգնեն, որպեսզի հասնեք ձեր նպատակին։ Կարելի է քննարկել կարևոր հարցեր: Եթե նույնիսկ ոչ բոլորն են կիսում ձեր տեսակետը, կհաջողվի խուսափել կոնֆլիկտներից, փոխզիջում գտնել և հանգիստ համաձայնության գալ: Ձեր լուրջ մոտեցումը բազմաթիվ գործերում հարգանք է առաջացնում շրջապատի մոտ: Չի բացառվում, որ շուտով նրանք հետաքրքիր առաջարկներ կանեն:

Այծեղջուր
Դժվար է կենտրոնանալ գործերի վրա: Դուք սկսում եք մեկը, ապա մեկ ուրիշը, բայց հաճախ կիսատ եք թողնում սկսածը: Չնայած շատ եք փորձում,բայց կարգ ու կանոն հաստատել գործերում չի հաջողվում: Չեն բացառվում ֆինանսական խնդիրները: Ցանկալի չէ քննարկել հարցեր, որոնք առնչվում են գումարի հետ: Այդ թեմայի շուրջ խոսակցությունները տանում են կոնֆլիկտների: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ և հաճելի կանցնի: Հնարավորություն կունենաք զբաղվել նրանով, ինչը ձեզ հետաքրքիր է, կենտրոնանալ հեռանկարային գործերի վրա։

Դիտեք նաև՝

Понравилась статья? Поделиться с друзьями: