Կիևի և Սումիի քաղաքային վարչակազմները հայտնել են

Կիևի քաղաքային վարչակազմը հայտնել է, որ մարտի 23-ի գիշերն ու վաղ առավոտյան Ուկրաինայի մայրաքաղաքը կրկին հրթիռակոծվել է։ Շենքեր են վնասվել Սվյատոշինի և Շևչենկովի շրջաններում։

Գիշերային հրթիռակոծման հետևանքով հրդեհներ են առաջացել առևտրի կենտրոնում և բնակելի երկու շենքերում։ Հրդեհը վերացվել է, տուժածներ չկան։ Շևչենկովի շրջանի առավոտյան հրթիռակոծման պատճառով այրվել են մի քանի մասնավոր կառույցներ և բազմահարկ շենքեր, տուժել է չորս մարդ։

Գիշերը հրթիռակոծվել է նաև Սումիի մարզի տարածքը։ Մարզային պետական վարչակազմի ղեկավար Դմիտրի Ժիվիցկին տելեգրամյան իր ալիքում հրապարակել է հրդեհի տեսանյութը, որն սկսվել է Տրոստյանեց քաղաքում։ Ժիվիցկու խոսքով՝ ռուսաստանցի զինծառայողները խանգարում են Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը հանգցնելու հրդեհը։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն Ուկրաինայում առկա իրավիճակի վերաբերյալ
Ուկրաինայի հյուսիսային հատվածի մարտական գործողությունների գոտում իրավիճակը գրեթե չի փոփոխվել։ Հավանական է, որ հնարավոր հարձակողական գործողության անցկացումից առաջ իրականացվում է վերախմբավորում։


Ռուսական զորքերը փորձում են արևելքից շրջափակել ուկրաինական զորքերին՝ հյուսիսից շարժվելով Խարկովի կողմից, իսկ հարավից՝ Մարիուպոլի։
Ռուսական զորքերը նախկինի պես փորձում են շրջանցել Նիկոլաևը՝ ձգտելով շարժվել դեպի Օդեսա։
Լատվիայի վարչապետ Կրիշյանիս Կարինշը հայտարարել է, որ, հնարավոր է, եկել է ժամանակը կրճատելու ռուսաստանցիներին տրվող ժամանակավոր կացության քարտերը, գրում է Delfi-ն։

Լատվիայի ՆԳՆ ղեկավար Մարիա Գոլուբևան, իր հերթին, հայտնել է, որ փոփոխություններ են նախապատրաստվում, որոնք թույլ կտան ժամանակավոր կացության քարտ տալ միայն այն ռուսաստանցիներին, որոնք պետք է միանան ընտանիքներին և «ռուսական ռեժիմի կողմից բռնաճնշումների ենթարկման հումանիտար նկատառումներից ելնելով»։

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն առաջիկայում «ոչ բարեկամական երկրների» համար գազի մատակարարումների վճարումները կդարձնի ռուբլով։

Գազի գնորդները ռուբլի ձեռք կբերեն ներքին շուկայում։ Ենթադրվում է, որ դա կսատարի ռուսական տարադրամին։

Ուկրաինան լքել է ավելի քան 3,6 միլիոն մարդ

Պատերազմի մեկնարկից մեկ ամիս անց, ՄԱԿ-ի տվյալներով, փախստականների թիվն անցել է 3,6 միլիոնը։

Շուրջ 1,5 միլիոնը երեխաներ են։

Փախստականների մեծ մասը մեկնել են Լեհաստան (շուրջ 2,1 միլիոն), Ռումինիա (555 հազար) և Մոլդովա (371 հազար)։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից քիմիական զենքի կիրառումը իրական սպառնալիք է հանդիսանում։

Եվրոպայում գազի գինը հազար խորանարդ մետրի դիմաց բարձրացել է մինչեւ 1350 դոլարի՝ ռուբլով ռուսական գազի դիմաց վճարումներ կատարելու Պուտինի հայատարարությունից հետո:

Մեկ օր առաջ դա կազմում էր 1077 դոլար։

Դիտեք նաև՝

Понравилась статья? Поделиться с друзьями: