Աստղագուշակ մարտի 24-ի համար

Ջրհոս
Շատ բարենպաստ օր է գործնական բանակցությունների և ընկերական հանդիպումների համար: Նույնիսկ ամենաբարդ ու տհաճ հարցերը ձեզ հաջողվում է քննարկել կառուցողական ձևով՝ առանց կշտամբանքների, փոխադարձ պահանջների ու վրդովմունքի: Մտերիմների հետ շփումը բարձրացնում է տրամադրությունը, բացի այդ, նրանք հաճախ օգնում են լավ խորհուրդներով: Կարող են առաջանալ հետաքրքիր գաղափարներ, որոնք վերաբերում են աշխատանքին, համարձակ ու օրիգինալ ծրագրերին: Ձեզ պետք կգա ուրիշի փորձը: Վերլուծելով ուրիշի սխալները կարող եք խուսափել սեփական սխալներից: Երեկոյան կարող եք հանգիստ զրուցել հարազատների հետ կարևոր հարցերի շուրջ:

Ձուկ
Կարելի է շատ բանի հասնել, եթե վճռական լինեք: Իրադարձությունները միշտ չէ, որ զարգանում են այնպես, ինչպես սպասում էիք: Բայց դուք արագ եք կողմնորոշվում բոլոր իրավիճակում, ճիշտ որոշումներ եք ընդունում: Կյանքի փորձը օգնում է ձեզ խուսափել սխալներից, հեռու պահել անմտածված արարքներից: Չի բացառվում դրամական ձեռքբերումներ: Դրանք տեղին կլինեն:Այսօր դուք պատրաստ եք ուրախանալ փոքր բաներով: Դա լավ է, քանի որ օգնում է ապրել մի օր առանց ավելորդ հույզերի ու անհանգստության:

Խոյ
Անհանգիստ օր է: Պետք է շատ բան հասցնեք, իսկ ճանապարհին սովորականից ավելի հաճախ խոչընդոտներ են առաջանում: Նման իրավիճակում դժվար, բայց անհրաժեշտ է սառնասրտություն պահպանել: Զացմունքների ազդեցության տակ հեշտությամբ կարող եք սխալներ անել: Ավելի լավ է ոչ հապճեպ որոշումներ չկայացնեք, հատկապես, եթե դուք զգում եք, որ ինչ-որ մեկը փորձում է պարտադրել ձեզ իր կամքը: Անհրաժեշտ է զգույշ լինել շփման մեջ: Ձեռնպահ մնացեք քննադատական դիտողություններից և կատակներից: Կարևոր հանդիպումներին ավելի լավ է նախապես պատրասրվեք:

Ցուլ
Դժվար օր է: Հաճախ չեք նկատում այն հնարավորությունները, որոնք բացվում են ձեր առջև: Ցանկալի չէ կարևոր որոշումներ ընդունել, քանի որ ոչ միշտ է հաջողվում ճիշտ գնահատել իրավիճակը: Նրանց, ում դիմեք խորհուրդներով, դժվար թե օգտակար բան ասեն: Երեկոյան պարզ կդառնա, որ շատ բան կարելի է փոխել դեպի լավը ։ Պետք է շատ զգույշ լինել փաստաթղթերի հետ: Եթե ինչ-որ բան աչքաթող անեք, նշանակում է, պետք է ամեն ինչ վերափոխեք: Հիշեք, որ այսօր դժվար է ուշադրություն դարձնել փոքր մանրամասներին: Այնպես որ ծրագրերը, որոնք կառուցել էիք, պետք է շտկել:

Երկվորյակ
Բարենպաստ օր է կարևոր հարցերի քննարկման համար: Դուք շատ համոզիչ եք,կարողանում եք ծանրակշիռ փաստարկներ գտնել: Դժվար թե ինչ-որ մեկը ցանկանա ձեզ հետ վիճել: Հնարավորություն կունենաք մտածող, վստահելի օգնականներ գտնել: Դուք շատ արագ հասկանում եք, ով է արժանի վստահության, իսկ ում հետ պետք է զգոն լինեք: Մարդիկ, ում հետ նախկինում համերաշխ չէիք, ուրախ կլինենք վերականգնել հարաբերությունները: Օրը հարմար է փաստաթղթերի ձևակերպման, պետական կազմակերպություններ այցելություններ համար: Ձեզ հաջողվում է հաղթահարել բոլոր բյուրոկրատական խոչընդոտները: Ժամանակին կարող եք ձեռք բերել անհրաժեշտ փաստաթղթերը և գտնել այն հարցերի պատասխանները, որոնք ձեզ հետաքրքրում են:

Խեցգետին
Դժվար կլինի խուսափել մանր թյուրիմացություններից, չնչին, բայց ձանձրացնող սխալներից: Սովորականից հաճախ եք բարկանում շրջապատի վրա: Ձեզ նյարդայնացնում է նրանց դանդաղկոտությունը: Փորձեք չտրվել հույզերին,այլապես չի բացառվում, որ լուրջ կոնֆլիկտներ կունենաք: Պետք է ավելի շատ ջանաք, որպեսզի հետաքրքրեք ձեր գաղափարներով։ Նույնիսկ մտերիմները միշտ չէ, որ ձեզ ճիշտ են հասկանում:Հազիվ թե հաջողվի խուսափել երկար խոսակցություններից, մանրամասն բացատրություններից: Եթե զինվեք համբերությամբ,կարող եք լուծել վաղեմի խնդիրը:

Առյուծ
Հանգստ օր է: Օրվա առաջին կեսը հարմար է կարևոր գործերի համար: Դժվար կլինի կենտրոնանալ դրանց վրա: Հնարավոր է ինչ-որ բան մոռանաք: Հնարավորություն կունենաք օգնել դժվարության մեջ հայտնված ծանոթներին: Օրվա երկրորդ կեսը հնարավորություն է տալիս հաջողության հասնել բազմաթիվ նախաձեռնություններում: Լսեք ինտուիցիային: Մի վախեցեք անսպասելի և միանգամայն նոր խնդիրներից: Դրանց համար լուծում գտնելը ավելի հեշտ կլինի, քան թվում է սկզբում: Օգտակար կլինի ձեր կյանքի փորձը: Ամենադժվարին պահերին հաստատ կօգնեն ընկերներ:

Կույս
Բարենպաստ օր է ընկերների և այլ մտերիմ մարդկանց հետ շփումների համար: Հնարավորություն կունենաք լուծել անձնական խնդիրները, հասնել փոխըմբռնման նրանց հետ, ում հետ նախկինում լեզու չէիք գտնում: Օրվա կեսին ապագայի ծրագրերում որոշակիություն կմտնի, պարզ կդառնա, թե ինչի վրա պետք է կենտրոնանալ: Անսպասելի կօգնեն այն մարդիկ, ումից դուք նման բան չէիք սպասում: Երեկոն հարմար է ստեղծագործելու և նոր բաներ սովորելու, ինչպես նաև ապագայի ծրագրեր կառուցելու համար: Այդ ժամանակ ձեզ հետ շատ հեշտ կլինի լեզու գտնելը: Դժվար թե ինչ-որ լուրջ տարաձայնություններ առաջանան։

Կշեռք
Արդյունավետ օր է: Դուք վճռական եք, ակտիվ և շատ բաների եք ի վիճակի: Ծագած խոչընդոտներ ձեզ չի ստիպի հրաժարվել մտածածից: Չեն բացառվում լավ նորությունները, որոնք վերաբերում են ձեզ համար թանկ մարդկանց ։ Հավանական են հաճելի իրադարձությունները: Որոշ Կշեռքներ պետք է փոխեն պլանները,ուղևորության գնալու համար: Դրանք շատ հաջող կզարգանամ : Օրը խոստանում է հաջողություններ ստեղծագործական ոլորտում: Շնորհիվ ձեր ոչ ստանդարտ հայացքների կարող եք շատ խնդիրներ լուծել:

Կարիճ
Օրվա առաջին կեսին զգույշ եղեք: Պետք չէ գերագնահատել սեփական ուժերը, խոստումներ տալ, որոնք դժվար է իրականացնել: Կարևոր գործ սկսելուց առաջ, համոզվեք, որ դաշնակիցները պատրաստ են աջակցել ձեզ: Միայնակ հաղթահարել հազիվ թե հաջողվի: Օգտակար կլինի նաև քննարկել պլանները այն մարդկանց հետ,ու վստահում եք: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է։ Այն խոստանում է ստեղծագործական հաջողություններ, նոր գաղափարներ, անսպասելի իրադարձություններ, որոնք շատ օգտակար կլինեն: Հնարավորություն կունենաք օգտակար բաներ սովորել, բոլորից շուտ ստանալ արժեքավոր տեղեկություններ:

Աղեղնավոր
Օրվա սկիզբը բարենպաստ է: Կարևոր գործերը ավելի լավ է չհետաձգել: Կարող եք լուծել բազմաթիվ մասնագիտական հարցեր և անձնական խնդիրներ: Հեշտ կլինի օգնականներ գտնել: Ընկերները կաջակցեն ձեր բոլոր գաղափարները: Երեկոն ավելի լարված կանցնի: Պետք չէ շտապել եզրակացություններ անել կամ որոշումներ կայացնել: Մի հավատացեք այն ամենին, ինչ ձեզ ասում են: Ցանկացած տեղեկատվություն հարկ է մանրակրկիտ ստուգել: Ինչ-որ մեկը կարող է հատուկ մոլորեցնել և թյուրիմացություններ ստեղծել ձեր համար:

Այծեղջուր
Օրը բավականին բարդ է։ Ոչ միշտ է հաջողվում ճիշտ սահմանել առաջնահերթությունները, հասկանալ, թե ինչի վրա արժե կենտրոնանալ: Տանը սովորականից շատ գործեր կառաջանան: Չի բացառվում, որ մտերիմներին անհրաժեշտ լինի ձեր օգնությունը: Դժվար է պահպանել հանգստությունը: Դուք շատ բան եք սրտին մոտ ընդունում, կարող եք անհանգստանալ այն բաների համար, ինչը այլ ժամանակը պարզապես չեք նկատել: Ավելի լավ է գործերը չհետաձգել օրվա երկրորդ կես: Ամենայն հավանականությամբ, դուք չափից շատ հոգնած կլինեք և պարզապես չեք կարողանա դրանց վրա կենտրոնանալ:

Դիտեք նաև՝

Понравилась статья? Поделиться с друзьями: